Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Ինչպես կանդրադառնան 2025-ի բյուջեի փոփոխությունները քաղաքացիների եկամուտների վրա

Նյմ 12, 2024 11:24
17
ADS

ԱԺ լիագումար նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2025թ․ պետական բյուջեի նախագծի հիմնական դրույթները։ 2025-ի պետական բյուջեն արտացոլում է կառավարության հիմնական նպատակը՝ արդյունավետության ու տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների համախմբումը:

Նախատեսվում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4%-ով կրճատում, որը պետական բյուջեի արդյունավետ ծախսման և ռեսուրսների ճիշտ բաշխման ուղղությամբ կարևոր քայլ է։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ բյուջեն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը և տնտեսական ներուժը երաշխավորելուն։ Սա ենթադրում է, որ կառավարության ծրագրերը պետք է լինեն ոչ միայն կարճաժամկետ տնտեսական աճի խթանման, այլև երկարաժամկետ զարգացում ապահովելու նպատակով։

Հարկահավաքման հաջողություններ և տնտեսական աճի կանխատեսումներ

2024 թվականի հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվն աճել է 5%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 6.6%-ով՝ հասնելով 280,256 դրամի։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ 2023-ի տվյալներով աղքատության մակարդակը նվազել է 1.1%-ով՝ կազմելով 23.7%։

Հարկային մուտքերի շարունակական բարելավումն ապահովում է պետական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ, ինչը նպատակ ունի ամրապնդել ՀՀ պետականությունը։ 2024-ին հարկերը կկազմեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ, իսկ 2025-ին ակնկալվում է շուրջ 0.7%-ով բարելավում՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելով 25%-ի։