Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից

Հկտ 31, 2024 17:11
26

Ֆինանսական միջոցները կուղղվեն Հայաստանում ՓՄՁ-ներին՝ զարգացման, ընդլայնման, մրցակցության ամրապնդման և առևտրային հնարավորությունների խթանման համար։

Evocabank-ը սկսել է նոր համագործակցություն The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ի հետ, ըստ որի՝ Բանկը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ, որից 9 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, իսկ 1 մլն ԱՄՆ դոլարը՝ առևտրային գործունեությունների ֆինանսավորմանը։

Ներգրավված վարկային միջոցներով Evocabank-ը կաջակցի տեղական ՓՄՁ-ներին՝ ստեղծելով հնարավորություններ՝ իրականացնելու իրենց ներդրումային ծրագրերը, ընդլայնվելու դեպի նոր, միջազգային շուկաներ, ամրապնդելու մրցունակությունը և հաստատելու տարածաշրջանում ավելի ամուր տնտեսական կապեր։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Ուրախ ենք հայտարարել BSTDB-ի հետ մեր նոր համագործակցության մասին, որի նպատակն է խթանել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը։ 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելով Evocabank-ին՝ BSTDB-ն այս համագործակցությունը դարձնում է կարևոր նշաձող: Դրանից 9 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացվելու է ՓՄՁ-ների զարգացմանը, իսկ 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ առևտրային գործառնությունների ֆինանսավորմանը:

Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է լուծելու Հայաստանում ՓՄՁ-ների առջև դրված մարտահրավերները՝ ապահովելով նրանց աճի ու նորարարության համար անհրաժեշտ կապիտալով: Աջակցելով Սևծովյան տարածաշրջանում առևտրով զբաղվող ձեռնարկություններին` մենք ոչ միայն մեծացնում ենք նրանց գործառնական կարողությունները, այլ նաև ստեղծում ավելի ամուր և մրցունակ բիզնես միջավայր: Evocabank-ում մենք պարտավորվում ենք օգտագործել այս միջոցները՝ օգնելու տեղական ՓՄՁ-ներին իրականացնել իրենց ներդրումային նպատակները, ընդլայնվել դեպի նոր շուկաներ և ուժեղացնել իրենց մրցունակությունն ու արտահանման ներուժը»:

BSTDB-ի նախագահ դոկտոր Serhat Köksal-ը նշեց. «ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը BSTDB հիմնական ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր բոլոր անդամ երկրներում: Փոքր և միջին ձեռնարկությունները ցանկացած տնտեսության ողնաշարն են, և Հայաստանում նրանք վճռորոշ դեր են խաղում աճի, նորարարության և զբաղվածության խթանման գործում: Մեր տրամադրած միջոցները կօգնեն այս բիզնեսներին բարելավելու իրենց գործունեությունը և դառնալու ավելի ճկուն՝ ի վերջո նպաստելով երկրի տնտեսության ընդհանուր զարգացմանն ու կայուն աճին»:

Evocabank-ի մասին

1990 թվականին հիմնադրված Evocabank-ը Հայաստանում առաջին գրանցված առևտրային բանկն է, որը բանկային շուկայում ունի ավելի քան 34 տարվա փորձ: Գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։ Evocabank-ն իր ցանցի միջոցով Երևանում և մարզերում մատուցում է ներառական ֆինանսական ծառայություններ ֆիզիկական անձանց, ՓՄՁ-ներին և ավելի խոշոր բիզնեսներին:

Բանկի նպատակն է մատուցել ֆինանսական ծառայություններ նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմամբ արագ, պարզ և հարմար եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով: Կենտրոնացած լինելով թվային նորարար մոտեցման վրա՝ Evocabank-ը Հայաստանի ամենաարագ զարգացող բանկերից է: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ «Հայաստանի լավագույն ՓՄՁ բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակներին՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից:

Կայք՝ www.evoca.am

BSTDB-ի մասին

BSTDB-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնադրված Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի և այլ երկրների կողմից: BSTDB-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, սեփական կապիտալ և երաշխիքներ իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածներում՝ բիզնես նախագծերի և առևտրի ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3․45 մլրդ եվրո:

Կայք՝ www.bstdb.org