Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը շարունակվում են

Հկտ 29, 2024 16:56
29

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղված իր ներդրումային ծրագրերը:

Խոշոր ծրագրերից են Ծաղկաձորի, Սպիտակի ու Գյումրու ենթակայանների արդիականացումը: Մարզային ենթակայանների վերազինմանը կուղղվի ավելի քան 2 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ 8 տարիների ընթացքում՝ 2016-ից 2024 թվականներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արդիականացրել և շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները:

ՀԷՑ-ը ժամանակակից սարքերով վերազինվելու համար այս ընթացքում ներդրել է ավելի քան 270 մլրդ դրամ:

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝

— հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ,

— թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության և հաճախության կրճատմանն ուղղված ներդրումներ,

— նոր սպառողների միացմանը և բաշխիչ ցանցի զարգացման նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ,

— էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման ու վերահսկման համակարգի ներդրումներ և այլ ուղղություններ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաև ՀԷՑ-ի՝ առաջիկա տասը տարիների՝ 2024-2034 թվականների ներդրումային ծրագիրը, որի արժեքը 305, 424 մլն դրամ է: Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի և սմարթ հաշվիչների ներդրմանը: