2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Կարկտի դեմ պայքարից մինչև կրթական համակարգի նորացում՝ կառավարության նոր ծրագրերը

Հկտ 24, 2024 15:59
31

ՀՀ Կառավարության նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ՝ ուղղված տնտեսության խթանմանը և սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը։

Մասնավորապես, քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի ներդրման, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, խաղային կայքերի արգելափակման և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության հարցեր։ Բացի այդ, կառավարության որոշմամբ ներդրումային նոր նախագծեր են հաստատվել, որոնք նպաստելու են Հայաստանի արդյունաբերության և կրթական ոլորտների զարգացմանը։

Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցություն

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման նպատակով:

  • 2023 թ.՝ վարչապետի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում Օձունի բնակիչները բարձրացրել էին կարկտի հասցրած վնասների հարցը։
  • Առաջարկվում է՝ 270 բնակավայրերում 0.5-3 հա բազմամյա տնկարկներում ներդնել կարկտապաշտպան ցանցեր:
  • Ծախսերի փոխհատուցում՝ 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չի գերազանցի 12.1 մլն դրամի 75%-ը։
  • Փոխհատուցման գումարը կտրամադրվի կապալառուին։

Տնամերձ հողամասերում այգեհիմնման ծրագրի պետական աջակցություն

  • Նոր ծրագրի շրջանակում կնքվել է 91 պայմանագիր՝ 6.945 հա տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցություն

  • Կառավարության հավանությանն արժանացել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծերը։
  • Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 5%-ից մինչև 2%։
  • Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված մասնագետների եկամտային հարկը կնվազեցվի 20%-ից մինչև 10%։
  • Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերի փոխհատուցում՝ մինչև 50%։

Կազինոների և շահումով խաղերի արգելափակման կարգավորում

Կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետություններում կազմակերպված, առանց համապատասխան լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի արգելափակման կարգը:

  • Կայքերը կարձանագրի միջգերատեսչական հանձնաժողովը։
  • Արգելափակման ենթակա կայքերը կփոխանցվեն օպերատորներին՝ արգելափակելու նպատակով:

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն

  • Կառավարության որոշմամբ 23 անհայտ զինծառայողների ընտանիքներին կշարունակվի վճարվել 300 հազար դրամ ամսական աջակցություն մինչև դեկտեմբեր։

Անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով նոր կարգավորումներ

  • ՀՀ տարածք մուտք գործելու նոր կարգավորումներ են սահմանվել Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար:
  • Առաջարկվում է էլեկտրոնային վիզաների տրամադրում՝ վերադարձով տոմսի առկայության պայմանով:

Ներդրումային ծրագրերի խրախուսում

  • «ՋԼ տոբակո» ընկերությունը իրականացնում է 12.8 մլրդ դրամի ներդրում՝ թութունի արտադրության համար։
  • «Գեպոտանիք» ընկերությունը նախատեսում է ներդնել 5 մլրդ դրամ՝ տանիքի ծածկերի և սենդվիչ պանելների արտադրության համար։

Նոր կրթահամալիր Սյունիքում

Գործադիրի որոշմամբ Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի, որն ունի $7 մլն արժողություն։

Այսպիսի ծրագրերը կոչված են տնտեսության զարգացմանը և սոցիալական հարցերի լուծմանը, միաժամանակ ապահովելով ներդրումների խրախուսումը և տեխնոլոգիական առաջընթացը: