Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

Թվային դրոշմավորում. ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն աշխատում

Հկտ 23, 2024 19:42
247

Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը

Ապրանքի թվային դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է, որն ապահովում է ապրանքի արդի վիճակի վերահսկողությունը։ Այս ծածկագիրը տպագրվում կամ փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով սպառողին և պետական կառույցներին իմանալ, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել։

Ինչու՞ է անհրաժեշտ դրոշմավորումը

Դրոշմավորումը կարևոր է ինչպես պետության, այնպես էլ սպառողների և տնտեսվարողների համար:

  • Պետական վերահսկողություն: Պետությունը վերահսկում է շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքը, պայքարում է զեղծարարության դեմ, իսկ դա կարևոր է հարկային վարչարարության բարելավման համար։
  • Սպառողի պաշտպանություն: Սպառողները կարող են ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը՝ օգտագործելով e-Mark բջջային հավելվածը, ինչը նրանց վստահություն է հաղորդում ապրանքի որակի նկատմամբ։
  • Տնտեսվարողի պաշտպանություն: Տնտեսվարողները պաշտպանվում են անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից և կեղծված ապրանքների շրջանառությունից։

Ինչպե՞ս է աշխատում դրոշմավորումը

Ներմուծող կամ արտադրող ընկերությունը գրանցվում է ազգային օպերատորի համակարգում, ձեռք բերում DataMatrix ծածկագիր և մինչև ապրանքի վաճառքը այն փակցնում է փաթեթավորմանն։ Սա թույլ է տալիս իրական ժամանակում հետևել ապրանքի տեղաշարժին։ Վաճառքի կետում ծածկագիրը սկանավորվում է, և դա համակարգին տեղեկացնում է, որ ապրանքը դուրս է եկել շրջանառությունից։

Ինչպե՞ս սկսել դրոշմավորումը

Դրոշմավորում իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է գրանցվի e-Mark համակարգում՝ կատարելով մի քանի քայլեր:

  1. Գրանցման դիմում: Այս քայլը կարելի է իրականացնել էլեկտրոնային կամ թղթային եղանակով։
  2. Պայմանագրի կնքում: Անհրաժեշտ է կնքել պայմանագիր ազգային օպերատորի հետ։
  3. Մուտքային տվյալների ստացում: Կիրառողի համար ստանում են մուտքային անուն և գաղտնաբառ։
  4. Համակարգում աշխատողների գրանցում: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել համապատասխան աշխատակիցներին։
  5. Ծածկագրերի ձեռքբերում: Պետք է ձեռք բերել անհրաժեշտ ծածկագրեր։

Ո՞ր փուլերով է անցնում դրոշմավորումը

Պարտադիր դրոշմավորման ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Այս գործընթացը սկսվում է փորձնական ծրագրից, որը հնարավորություն է տալիս ոլորտի ներկայացուցիչներին ծանոթանալ օրենքի պահանջներին և տեխնիկապես պատրաստվել դրոշմավորմանը։

Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում

2023 թվականից Հայաստանում պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային և ալկոհոլային արտադրանքը, ինչպես նաև փաթեթավորված խմելու ջուրը։ Այժմ ընթանում են փորձնական ծրագրեր՝ կաթնամթերքի, գարեջրի, կոսմետիկ միջոցների և այլ ապրանքների համար։

Ի՞նչ կլինի, եթե ապրանքը չդրոշմավորվի

Եթե ապրանքը չի դրոշմավորվում, դա համարվում է օրենքի խախտում և ենթակա է պատասխանատվության։ Վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը նույնպես դիտվում է որպես խախտում։

Ապրանքի թվային դրոշմավորումը ոչ միայն կարևոր միջոցառում է, որը պաշտպանում է սպառողների իրավունքները, այլև խթանում է առողջ մրցակցությունը շուկայում։ Այն ապահովում է ավելի թափանցիկ ու վստահելի ապրանքաշրջանառություն, որը՝ ի վերջո, օգնում է զարգացմանը և տնտեսական բարելավմանը։