Cube Invest-ն է՝ նորարար և առաջադեմ ֆինանսական ներդրումային ծառայություններ մատուցող ամենախոշոր ընկերություններից մեկը, ներկայացված DigiTec 2024-ի տեխնոլոգիական ցուցահանդեսին։
Ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2017 թվականին։ Իր երկարատև ու արդյունավետ գործունեության արդյունքում՝ 2023-ին, հեղինակավոր Global Banking and Finance Awards-ի կողմից ճանաչվել է որպես տարվա ամենադինամիկ զարգացող բրոքերային կազմակերպություն ՀՀ-ում: Ընկերության կապիտալը այժմ կազմում է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ։
Cube Invest-ը իր բոլոր ներդրողներին առաջարկում է հարմարավետ, պարզ և շահավետ ծառայություններ։ Դրանց շարքում են՝ միջազգային ֆինանսական շուկաներում բրոքերային գործառույթները, արտարժույթի դիլերային-բրոքերային ու ռեստրի վարման և պահառության ծառայությունները։
Ընկերությունը հնարավորություն է տալիս ինչպես անհատ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողներին հասանելիություն ունենալ Հայաստանի և աշխարհի շուրջ 30 ֆոնդային բորսաների ներդրումային գործիքների, որոնք հնարավորություն կտան պոտենցիալ ներդրողներին դիվերսիֆիկացնել իրենց ակտիվները և ստանալ եկամուտներ։
Իսկ ահա առաջիկայում, կգործարկվի նաև մոբայլ Cube Broker հավելվածը, որով յուրաքանչուր ոք կկարողանա ինքնուրույն ստեղծել ու կառավարել իր ներդրումային պորտֆելը: