2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է

Հկտ 5, 2024 12:06
48

Ամերիաբանկը «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով։

MyInvest-ը միակ հարթակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։

MyInvest-ում հասանելի են 30-ից ավելի շուկաների 30,000 հայկական և միջազգային արժեթղթեր և հնարավոր է գնել ինչպես բաժնետոմսեր ու պարտատոմսեր, այնպես էլ՝  ETF-ներ ու եվրապարտատոմսեր։

Նշենք, որ նույն հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ` ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։ MyInvest հարթակի միջոցով ՀՀ մի քանի խոշոր ընկերություններ արդեն իսկ իրականացրել են Digital IPO-ներ` տեղաբաշխելով և’ բաժնետոմսեր, և’ պարտատոմսեր:

Դիջիթեքի շրջանակում Ամերիաբանկը ոչ միայն ներկայացնում է MyInvest հարթակը, այլև ներդրումներով հետաքրքրվողների համար իր փորձառու մասնագետների օգնությամբ իրականացնում է մասնագիտական բազմաբնույթ խորհրդատվություն, ինչպես նաև օգնում կողմնորոշվել առաջին պորտֆելը կազմելու հարցում։

Ավելին, Ամերիաբանկը Digitec-ում բացահայտում է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ, և սա անում է փորձությունների միջոցով՝ 6 փորձություն՝ գոլֆից մինչև VR ակնոց։ Բոլոր փորձությունները  հաջողությամբ անցնելու պարագայում ԴիջիԹեքի այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։

Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ կկայանա նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են:

Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը համաժողովի շրջանակում կմասնակցի «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը:

Դիջիթեքի մասին

ԴիջիԹեք էքսպո 2024-ն անցկացվում է արդեն  19-րդ անգամ։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն մեկ հարթակում տեսնել և ծանոթանալ  ավելի քան 150 տեղական և միջազգային  ընկերության գործունեությանը և ոլորտի  ամենաթարմ զարգացումներին։ Ցուցահանդեսի ընթացքում նաև կանցկացվեն տարբեր ձևաչափերով պանելային քննարկումներ և տեխնոլոգիական զրույցներ։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: