2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում

Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները

Սպտ 30, 2024 17:19
29

Սեպտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ դպրոցականների համար նախատեսված Koreez ամենամյա կրթական Օսկար շոու-մրցանակաբաշխությունը։

Առաջին անգամ այս տարի Իդրամ ընկերության հետ միասին անցկացվեց ֆինանսական կրթության «Junius» մրցույթը։

Junius-ը ստեղծվել է դպրոցականների շարքում ֆինանսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները բարելավելու և հետագայում ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու նպատակով։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հենց այդ նպատակով ստեղծվեց ոչ միայն մրցույթը, այլ նաև Junius խաղը անմիջապես Idram Junior հավելվածում․ «Մենք վստահ ենք, որ խաղի միջոցով երեխաները մեծ սիրով կսովորեն ֆինանսներ։ Ուրախ ենք, որ խաղն իսկապես հետարքրքեց երեխաներին և նրանք Իդրամ Ջունիոր հավելվածի միջոցով պատրաստվեցին նաև Կորիզ Ջունիուս մրցույթին և այսօր ունենք մրցանակակիրներ ու նոր գիտելիքներով զինված երեխաներ», — ասում է Արսեն Քդենյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին երկու փուլով անցկացված «Junius» ֆինանսական առցանց մրցույթին մասնակցել են մեր երկրի բոլոր դպրոցների 3-8-րդ դասարանի աշակերտները։

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 6 մասնակիցները Իդրամի կողմից ստացան iPhone 15 հեռախոսներ։ 2-րդ և 3-րդ հորիզոնական զբաղեցրած 12 աշակերտ ընտանիքի հետ Yerevan Park-ում մեկ ամբողջ օր անցկացնելու հնարավորության ստացան։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակների մյուս մասնակիցներին Իդրամ ընկերությունը պարգևատրեց խրախուսական ու խորհրդանշական նվերներով։

Junius խաղը հասանելի է Idram Junior հավելվածում, որը ներբեռնելով երեխաները կստանան ֆինանսապես կրթվելու, իրենց միջոցները կառավարելու և անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն, և այդ ամենը ծնողների անմիջական վերահսկողության ներքո։

Մանրամասն՝ տեսանյութում։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ