IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Սպտ 7, 2024 16:54
31

Ամերիկյան հեռահաղորդակցության օպերատոր AT&T-ը և ֆիննական Nokia ցանցային սարքավորումներ արտադրող ընկերությունը համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ում օպտիկամանրաթելային ցանց կառուցելու մասին. գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Nokia-ն մեկ անգամ ձախողել էր AT&T-ի հետ պայմանագրի կնքումը, որի փոխարեն AT&T-ն դեկտեմբերին ընտրել էր ընկերության շվեդ մրցակից Ericsson-ին՝ ԱՄՆ-ում մինչև 2026թ իր անլար հեռահաղորդակցության ցանցը կառուցելու համար:

Հուլիսին Nokia-ն հայտնել էր շահույթի 32%-ով անկման մասին, սակայն գործադիր տնօրենը կանխատեսում է, որ զուտ վաճառքները զգալիորեն կավելանա տարվա երկրորդ կիսամյակում՝ մատնանշելով ԱՄՆ-ում շուկայի խթանումը և կառավարության՝ սպառողներին գերարագ կապին հասանելիություն տալու 42 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը: Nokia-ի մեկ բաժնետոմսի արժեքը սեպտեմբերի 4-ի դրությամբ կազմում է 4 եվրո։

PayPal-ն ընդլայնում է իր գործունեությունը վաճառքի և սպասարկման կետերում իրականացվող վճարումներում՝ ինտեգրելով իր դեբետային քարտը Apple-ի բջջային դրամապանակին և առաջարկելով 5% քեշբեք. նպատակը տեխնոլոգիական ընկերությունների և բանկերի հետ մրցակցությունն է համաշխարհային վճարումների ոլորտում:

5% կանխիկի վերադարձը որոշակի ապրանքների համար կարող է հասնել մինչև 1000 ԱՄՆ դոլար ամսական և առաջարկվում են նաև լրացուցիչ պարգևներ այնպիսի ապրանքանիշերից, ինչպիսիք են DoorDash-ը և Sephora-ն: PayPal-ի բաժնետոմսի գինը տարեսկզբից աճել է 17%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց սեպտեմբերի 5-ի դրությամբ կազմելով 72 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից