ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

ՏՏ ոլորտի ճգնաժամը Հայաստանում. աշխատավարձերի և աշխատատեղերի անկման հիմնական պատճառները

Օգս 22, 2024 12:51
52

Տնտեսագետ Աղասի Թավադյանը նշում է, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող և վերջին տարիներին տնտեսական աճի խթան հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հայտնվել է ճգնաժամի մեջ:

Նա ներկայացնում է ոլորտի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ՝ նշելով, որ 2022 թվականից սկսված սրընթաց աճը այլևս դադարել է: ՏՏ ոլորտում 2023 թվականի սկզբից աշխատատեղերի և աշխատավարձերի աճը կանգ է առել, և, ըստ Թավադյանի, ոլորտը գտնվում է ստագնացիայի մեջ:

Վերջին տարիներին ՏՏ ոլորտի աշխատողների թիվը կտրուկ աճել է՝ 2018-2022 թվականներին 8000-ից հասնելով 33 հազարի, սակայն 2023 թվականից այդ աճը դադարել է, իսկ որոշ դեպքերում անգամ նվազել։ Նմանատիպ իրավիճակ է աշխատավարձերի հետ կապված, որոնք մինչ 2023 թվականը աճել էին՝ հասնելով 700,000-ից 1 միլիոն դրամի, բայց 2023 թվականից ի վեր փոփոխություն չի նկատվում:

Թավադյանը այս վիճակը բացատրում է մի քանի հիմնական պատճառներով:

Առաջինը՝ դրամի արժևորումն արտարժույթի նկատմամբ, որը վերջին երկու տարիների ընթացքում փոխարժեքը 430 դրամից հասցրել է 380 դրամի: Թավադյանի կարծիքով, սա բացասաբար է ազդել ոլորտի զարգացման վրա, ինչը հատկապես նկատելի է դարձել, երբ 2022 թվականին ՌԴ-ից տեղափոխված մասնագետների ներհոսքը դադարել է:

Երկրորդ կարևոր պատճառը, ըստ տնտեսագետի, կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականությունն է, որը դժվարացնում է ՏՏ ընկերությունների գործունեությունը: Թավադյանը նշում է, որ ՓՄՁ-ների շրջանառության հարկը 2025 թվականից բարձրանալու է 5%-ից 10%-ի, իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները աստիճանաբար դադարեցվում են, ինչն էլ կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը: Համեմատության համար Թավադյանը նշում է, որ Վրաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների համար շրջանառության հարկը ընդամենը 1 տոկոս է, ինչը Հայաստանին դարձնում է ավելի անբարենպաստ տեղ:

Տնտեսագետը նաև արձանագրում է, որ արտասահմանյան մասնագետների արտահոսքի ֆոնին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թվի ավելացում Հայաստանում, մինչդեռ տեղական ընկերությունների թիվը կտրուկ նվազել է: Թավադյանը կարծում է, որ սա կարող է պայմանավորված լինել այն ընկերությունների փակմամբ, որոնք նախկինում գրանցվել էին հարկային արտոնություններից օգտվելու համար, և այժմ փոխել են իրենց գրանցումը՝ արտոնությունների դադարեցման հետևանքով:

Տնտեսագետը նախազգուշացնում է, որ եթե այս իրավիճակը չկանխվի, ՏՏ ոլորտում անկումը կդառնա անխուսափելի: Նա առաջարկում է կառավարությանը վերականգնել հարկային արտոնությունները և վերանայել հարկային քաղաքականությունը: Նաեւ առաջարկվում է կառավարել դրամի փոխարժեքը և ստեղծել ՏՏ հանգույց Հայաստանի և Վրաստանի միջև՝ Վանաձորը դիտարկելով որպես նման հարթակ:

Վերջապես, Թավադյանը նշում է, որ ոլորտի զարգացման համար կարևոր է նաև մատչելի բնակարանաշինության խթանումը ՏՏ մասնագետների համար:

SPUTNIK