IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքները՝ 2024թ. առաջին կիսամյակ

Օգս 20, 2024 14:07
41

ՀՀ Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի առաջին կիսամյակում կոմիտեի ստորաբաժանումներում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության արդյունքները։

Նշենք, որ թեև կոռուպցիոն հանցագործությունների քննությունը հիմնականում իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, Քննչական կոմիտեն շարունակում է վարել նմանատիպ գործեր մի շարք դեպքերով:

2024 թվականի առաջին կիսամյակում կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1,003 քրեական գործ, ինչը 46-ով կամ 4.3%-ով քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշված գործերից 32-ը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, և 60 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 132 գործ կարճվել է, որից 104-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 գործով ավարտվել են վարութային գործողությունները, 112 գործ ուղարկվել է այլ մարմին, 37 գործ միացվել է, իսկ 600 գործ փոխանցվել է 2024 թվականի երկրորդ կիսամյակ։

Քննվող գործերը հիմնականում վերաբերել են հետևյալ դեպքերին՝

  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքի վարձակալության կամ օտարման խախտումներին,
  • հողամասերի ինքնակամ զավթմանը,
  • ուսումնական, բժշկական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտների հատկացմանը կամ չկատարված ծախսերի ավելագրմանը,
  • ծառայությունների մատուցման պայմանագրերի խախտումներին,
  • ծառայության ձեռք բերման մրցույթների ընթացքում մասնակիցների միջև անհավասար պայմաններ ստեղծմանը,
  • քաղաքացիներից հավաքագրվող վարձավճարների չմուտքագրմանը և հափշտակությանը,
  • պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակումներին,
  • պետական աջակցության ծրագրերի շրջանակներում չարաշահումներին,
  • փողերի լվացման դեպքերին։

Կոռուպցիոն հանցագործությունների պատճառով նախաքննության ընթացքում պարզված գույքային վնասը նախնական հաշվարկներով կազմել է 7,446,326,000 ՀՀ դրամ, որից 675,420,000 ՀՀ դրամը վերականգնվել է նախաքննության ընթացքում։ Վերականգնված գումարներից 657,630,000 ՀՀ դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9,798,000 ՀՀ դրամը՝ համայնքներին, 4,000,000 ՀՀ դրամը՝ իրավաբանական անձանց, իսկ 3,992,000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը։

Հատկանշական է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը 4 անգամ գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքները (156,126,000 ՀՀ դրամ)։

Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումն ապահովելու նպատակով։