Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա

«Անտեսանելի» ընկերություններն ու նրանց անաղմուկ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ

Օգս 20, 2024 09:37
32
ADS

Այդ ընկերությունները չեն ցուցադրում իրենց գործունեությունը, բայց Հայաստանի բյուջեին տարեկան բերում են 60-70 մլն դոլար։

Հայաստանի 1000 խոշորագույն ձեռնարկությունների շարքում կան բազմաթիվ «անտեսանելի» ընկերություններ, որոնք իրենց գործունեության մասին որևէ տեղեկություն չեն հրապարակում։ Ինչպես կարելի է կռահել, 2022 թվականից ի վեր նման ընկերությունների թիվը զգալիորեն աճել է (դրանցից շատերը գրանցվել են հենց 2022–ին կամ ավելի ուշ)։ Հասկանալի է նաև, թե ինչու նրանք այդքան էլ հակված չեն իրենց մասին խոսելու. ստեղծված իրավիճակում ապրանքների վերավաճառքը բավական նուրբ բիզնես է։

Ինչպե՞ս չասել…

Հայաստանի իշխանությունները նույնպես չեն բարձրաձայնում նման ընկերությունների մասին, որպեսզի չվնասեն նրանց բիզնեսին։ Նկատենք, սակայն, որ նույնքան «չխոսկան» են նաև այդ առևտրային հոսքերը սպասարկող մյուս երկրների կառավարությունները։

Ավելին` Հայաստանն այս առումով ամենաթափանցիկ երկրներից մեկն է (որքանով դա հնարավոր է): Ամեն երկիր չէ, որ, օրինակ, հրապարակում է խոշորագույն հարկատուների ցանկը, այն էլ` ըստ վճարած հարկատեսակների։ Նաև ամեն տեղ չէ, որ պետռեգիստրը տվյալներ է հրապարակում ընկերությունների հիմնադիրների մասին։ Ըստ այդմ` այլ երկրների համար դժվար կլինի հաշվարկել այդ առևտրից ստացվող օգուտները (թեկուզ մոտավոր, ինչպես մենք դա փորձեցինք անել Հայաստանի համար)։

Եվ այսպես…

Ըստ մեր հաշվարկի` 2024 թվականի խոշորագույն 1000 հարկ վճարողների ցանկում 46 «ուրվական» կա։ Նրանք ընդհանուր առմամբ մոտ 19,5 մլրդ դրամ (շուրջ 50 մլն դոլար) են վճարել բյուջե։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի առաջին կիսամյակում, նման ընկերությունների (և անհատ ձեռնարկատերերի) թիվը 75 էր․ նրանք վճարել էին մոտ 26 միլիարդ դրամ (շուրջ 67 միլիոն դոլար):

Բայց այդ թվից պետք է հանել ԱԱՀ-ն (որը ընկերությունները վճարում են ժամանակավոր ներմուծման դեպքում, բայց հետ են ստանում վերարտահանման ժամանակ)։ Այս դեպքում ստացվում է, որ թե՛ 2023-ի առաջին կիսամյակում, թե՛ 2024-ին «անտեսանելիները» պետական բյուջե են վճարել մոտավորապես նույնքան՝ 11-13 մլրդ դրամի սահմաններում (այսինքն՝ մոտ 27-28 մլն դոլարից մինչև 34-35 մլն դոլար)։

Կրկնում ենք` այստեղ մենք հաշվել ենք միայն այն ընկերությունների և ԱՁ–ների հարկերը, որոնք իրենց մասին տեղեկություններ չեն հրապարակում: Եթե խոսենք ընդհանուր առմամբ միջնորդավորված առևտրի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, այս 27-35 միլիոն դոլարին անհրաժեշտ է ավելացնել հայտնի վերավաճառող ընկերություններին։

Օրինակ` բջջային տեխնիկայի առևտրով զբաղվող «Mobile Centre» ընկերության շրջանառությունը էապես մեծացել է, բայց հնարավոր չէ տարանջատել, թե որքան է այդ կամ այլ նման ընկերությունների հասույթը մանրածախ վաճառքից, իսկ որքան` դեպի երրորդ երկրներ վերարտահանումից։ Ի վերջո, այդ ընկերությունների մանրածախ առևտուրը ևս կարող էր աճել զբոսաշրջիկներին կամ ռելոկանտներին վաճառվող տեխնիկայի հաշվին (ինչը փաստացի ևս կարելի է գնահատել որպես վերարտահանման մի ձև)։

Իսկ որտե՞ղ են միլիարդները

Իհարկե, պայմանական 30-35 մլն դոլարը կես տարվա ընթացքում կամ 60-70 մլն դոլարը (թեկուզ 80-90 միլիոնը) մեկ տարում այնքան էլ շատ չի թվում՝ համեմատած Հայաստանով անցնող մի քանի միլիարդ դոլարի միջնորդավորված առևտրի հետ։ Այս առևտրի ծավալները չեն նվազում. բավական է դիտարկել միայն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Էմիրությունների հետ մեր առևտրաշրջանառության ծավալները։

Սակայն գաղտնիք չէ, որ հայ դիլերները ստիպված են մրցակցել նույնպիսի դիլերների հետ Էմիրություններում, Թուրքիայում, Ղազախստանում և այլ երկրներում: Այսպիսով նրանցից յուրաքանչյուրը կարող է վաճառել, ասենք, 100 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ կամ էլեկտրոնիկա, բայց բայց «մեջը ունենալ» ընդամենը 1-2%:

Այսպես թե այնպես հավելյալ 50-60 մլն դոլարը Հայաստանի բյուջեին ամենևին չի խանգարում։ Դիլերները, բնականաբար, նույնպես ունենում են իրենց շահույթը։

«Անտեսանելիների» հետքեր. հայկական գյուղ, վրացական ավտոշուկա, հնդկական ադամանդներ…

Որոշ «անտեսանելիների» մասին հնարավոր է կցկտուր տեղեկություններ գտնել արտասահմանյան աղբյուրներում։ Բերենք մի քանի օրինակ՝ առանց նշելու ընկերության կամ հիմնադրի անունը, որովհետև մեր նպատակն է ընդհանուր առմամբ խոսել միջնորդավորված առևտրի մասին, ոչ թե վնասել որևէ կոնկրետ բիզնեսի (եթե այն օրինական է վաստակում և փող է վճարում երկրի բյուջե)։

Ամենախոշոր (վճարված հարկերի ծավալով) «անտեսանելիներից» մեկը գրանցված է Երևանից դուրս՝ մի գյուղական տանը (հավանաբար մտածել են, որ Երևանում գրասենյակի վարձ տալն ավելորդ է)։

Մեկ այլ ընկերության հետքերը տանում են «Trademo» միջազգային առևտրի տվյալների շտեմարան, որտեղ այն նշվում է որպես Հնդկաստանից թանկարժեք քարերի գնորդ։ Մեկ այլ ընկերության հիմնադիրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, և, դատելով նույն «Trademo»-ի տվյալներից, Թուրքիայում ունի նույնանուն ընկերություն, որի միջոցով գնում է MAN բեռնատարներ:

«Անտեսանելիներից» մեկի անվանումն էլ շատ նման է ամերիկյան սարքավորումներ արտադրողի անվանմանը, որից մինչև 2022 թվականի փետրվարը գնումներ է կատարել «Ռոստսելմաշը» (ռուսական գյուղտեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը)։

Մեկ այլ «անտեսանելի» ընկերություն է հիմնել հայազգի ՌԴ մի քաղաքացի, ընդ որում՝ մինչև 2022 թվականը նա ունեցել է մեքենաների վերավաճառքի ընկերություն (մասնավորապես աշխատել է Վրաստանի Ռուսթավիի ավտոշուկայում)։

… Այստեղ կանգ առնենք, որպեսզի մեր հոդվածը չնմանվի բամբասանքի: Կրկնենք, որ տվյալները չենք բացահայտում որևէ մեկին չվնասելու համար։

Շահում են բոլորը

Հայաստանի իշխանությունները հետևում են, որ այդ առևտրային հոսքերը չընկնեն պատժամիջոցների տակ (ամբողջ երկիրը դնելով երկրորդային պատժամիջոցների ռիսկի տակ)։ Դրանից շահում են և՛ բիզնեսը, և՛ պետությունը։ Բայց եթե անհարկի բծախնդրություն դրսևորվի, և ընդհանրապես արգելվեն վերավաճառքի նման սխեմաները, Հայաստանը ոչինչ չի շահի, իսկ տարեկան այդ 50-60 մլն դոլար հարկային մուտքերը պարզապես կգնան այլ երկրներ։

SPUTNIK