Օգոստոսի 12-ի երկրաշարժից հետո Մարտունու համայնքապետի և փրկարար ծառայության համատեղ ջանքերով ստեղծվել է հանձնաժողով:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ երկրաշարժից հետո փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների և վնասների հետ: Նրա խոսքով, ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 82 շենք-շինության վնասվածություն: Դրանք հիմնականում բնակելի տներ և կից շինություններ են:
Երանոս գյուղում 56 բնակելի տներում արձանագրվել են ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից քարեր են պոկվել, իսկ 22 շենք-շինությունների, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի և անասնագոմերի պատերին նույնպես հայտնաբերվել են ճաքեր: Ծակքար գյուղում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը՝ առաջացնելով ճաքեր:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.