IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

IDBank-ն ու Իդրամը՝ Հորիզոն ճամբարում․ Մի դրամի ուժը

Օգս 14, 2024 14:02
60

Օգոստոսի 7-ին IDBank-ի և Իդրամի աշխատակիցները Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարի հյուրերն էին։

Ճամբարի գլխավոր աջակից «Մի դրամի ուժը» հունիսին հավաքագրված ողջ հասույթը՝  4․046․161 դրամ, ուղղել էր ճամբարին, որի շնորհիվ մարզաբնակ, ինչպես նաև Արցախից ու Ջավախքից 14-19 տարեկան շուրջ 100 երիտասարդներ հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, շփվել ոլորտի մասնագետների հետ և արժեքավոր կապեր ստեղծել։

«Հորիզոն» ճամբարը կրթական նախաձեռնություն է, իսկ կրթությունը Իդրամի և IDBank-ի համար առաջնային է և մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունների հիմքում է։ Ճամբարի այս փուլում 100-ից ավելի երեխա ստացավ առաջնորդական ու շատ այլ հմտությունների կրթություն, որն իրենց հետագա կյանքի համար շատ հարկավոր է լինելու», — նշում է IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժի» գաղափարը շատ հետաքրքիր է, քանի որ մարդիկ իրենց մի փոքր լուման ներդնելով՝ մեծ բարիք են ստեղծում։ Նմանօրինակ ֆինանսավորումներն ու տարբեր ծրագրերին աջակցությունները հիմք են ստեղծում մնացած ընկերությունների համար ևս միանալ այսպիսի նախաձեռնություններին, իսկ դա ամենակարևորն է», — ընդգծում է «Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը։ 

Ջերմ ու հիշարժան հանդիպմանն էր միացել նաև Իդրամ Ջունիորը՝  ճամբարի մասնակիցների համար բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ, իսկ հաղթողներին՝ նաև նվերներ։ Ընկերությունների աշխատակիցները նաև ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում անցկացրին ճամբարականների հետ։

Հանդիպման ավարտին թվով տասը ամենաակտիվ ճամբարականներ IDBank-ի և Իդրամի կողմից նվեր ստացան  60, 40 և 30 հազար դրամ արժողությամբ Բանկի լոյալության նոր միավորներ՝ idcoin-ներ, որոնք կարելի է ծախսել ըստ ցանկության՝ ավելի քան 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն։ 

Նշենք, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ