Ինչպես պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը. IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատող արցախցիների 55,6%-ը ստանում է մինչև 120 հազար դրամ աշխատավարձ
Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցնում են միլիարդներ. ինչով է պայմանավորված անկումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրիպտոմիլիարդատերերը Forbes-ի ցուցակում. ինչպես է կրիպտոն փոխել հարստության քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Volkswagen-ը դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումն ԱՄՆ
Հայ-չինական հարաբերություններ. 33 տարիների դիվանագիտական ուղին և զարգացման հնարավորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը՝ ՓՄՁ-ների կողքին. դիտեք ABNews.am կայքում
ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները. դիտեք ABNews.am կայքում
Կանադան ամերիկյան որոշ մեքենաների համար 25% մաքսատուրք կսահմանի
Doing Digital Forum 2025. Ապագայի փողն ու դրա տնտեսական ազդեցությունը. դիտեք ABNews.am կայքում
Զորակոչից խուսափելու համար պատիժները կխստացվեն. ինչ է առաջարկում կառավարությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն հարկադրված կլինի ռազմական ծախսերը հասցնելու ՀՆԱ-ի 5%-ի. Ռուբիո
Թրամփի մաքսատուրքերը՝ դոլարի անկման պատճառ. ինչ հետևանքներ սպասել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի
Թրամփը 10%-անոց մաքսատուրքեր է սահմանել բոլոր ապրանքների համար և ավելի բարձր՝ 60 երկրների համար. ՀՀ-ի համար այն 10% է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու է ջրի կառավարման հարցը Հայաստանում մնում անլուծելի․ վերլուծություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մրցանակ Evoca-ին՝ լավագույն ՓՄՁ բանկը Հայատանում 2025. մանրամասները՝ ABNews.am կայքում
OpenAI-ն 40 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորմամբ ընդլայնում է AI հետազոտությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում խուլիգանության դեպքերն աճել են 17.2%-ով․ Երևանում նվազել են, մարզերում՝ ավելացել
Հայաստանում կիբեր գողության դեպքերն աճել են 25%-ով

Նոր ճանապարհ Վրաստանից դեպի Հայաստան՝ պետական նախագծում

Օգս 13, 2024 12:54
71

Վրաստանի կառավարությունը սկսել է հողերի օտարումը սեփականատերերից դեպի Հայաստանի սահման՝ Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով, հայտնում է Newsgeorgia-ն։

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված հրամանի համաձայն՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում։

Նոր ավտոմայրուղու շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ Մայրուղին կառուցվելու է գործող ճանապարհի զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ ընդհանուր երկարությունը կազմելու է մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջները և անցումները։

Նախարարի հրամանում նշվում է, որ մի քանի հողատերեր հրաժարվել են վաճառել իրենց հողատարածքները կամ չեն համաձայնվել առաջարկվող գնին, ինչի հետևանքով հողերի օտարումը տեղի է ունենալու հարկադիր կարգով։ Ըստ Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ գույքի հարկադիր օտարումը թույլատրվում է հանրային հրատապ շահի դեպքում՝ լրիվ և արդարացի փոխհատուցման պայմանով։

Նախարարի հրամանը կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհուրդում մեկ ամսվա ընթացքում։