2024 թվականի հունիսին Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 5,798,480 մլն ՀՀ դրամ (5.798 տրիլիոն): Համեմատելով 2023թ.-ի նույն ժամանակահատվածի հետ, ավանդների ծավալը աճել է 614,930 մլն դրամով կամ 11.9%-ով:
Մասնավորապես, ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,378,284 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը՝ 4,420,197 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 60.3%-ը կամ 2,667,049 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. հունիսի վերջի համեմատ աճել է 16.6%-ով։
Ավանդների 39.7%-ը կամ 1,753,148 մլն դրամը կազմել են տարադրամով ավանդները, որոնց ծավալը 2023թ. հունիսի վերջի համեմատ աճել է 10.3%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեն նաև հրապարակել է 2024 թվականի առաջին վեց ամիսների բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։
Հունվար-հունիս ամիսներին մուտքերը կազմել են 5.721 տրիլիոն դրամ, ինչը 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 1.2%-ով։ Ելքերը կազմել են 5.737 տրիլիոն դրամ, ինչը 2023 թվականի համեմատ աճել է 1.3%-ով։ Ելքերը գերազանցել են մուտքերը 16.93 մլրդ դրամով կամ 0.3%-ով։
Այս տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ բանկային համակարգը շարունակաբար աճում է՝ ապահովելով տնտեսության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և աջակցություն։