Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

«Մի դրամի ուժը» ճամբարականների կողքին

Օգս 8, 2024 18:30
29
ADS

Օգոստոսի 7-ին IDBank և Իդրամ ընկերությունների աշխատակիցները Կոտայքի մարզի գեղատեսիլ Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարի հյուրերն էին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին մեկնարկած յոթնօրյա ճամբարի գլխավոր աջակից «Մի դրամի ուժն» այս տարվա հունիսին հավաքագրված ողջ հասույթը՝ 4․046․161 դրամն, ուղղել էր ճամբարի կայացման ծրագրին, որի շնորհիվ մարզաբնակ, ինչպես նաև Արցախից ու Ջավախքից 14-19 տարեկան թվով 70 երիտասարդներ հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, շփվել ոլորտի մասնագետների, գործարարների հետ և արժեքավոր կապեր ու ծանոթություններ ձեռք բերել։

Ջերմ ու հիշարժան հանդիպմանն էր միացել նաև Իդրամ Ջունիորը՝ ճամբարի մասնակիցների համար բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ, իսկ հաղթողներին՝ նաև նվերներ։

Հանդիպման ընթացքում թվով տաս ամենաակտիվ ճամբարականներ IDBank և Իդրամ ընկերությունների կողմից նվեր ստացան 60, 40 և 30 հազար դրամ արժողությամբ Բանկի լոյալության նոր միավորներ՝ idcoin-ներ, որոնք կարելի է ծախսել ըստ ցանկության՝ շուրջ 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն։

Նշենք, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից։