Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի հուլիս ամսվա տվյալները

Օգս 5, 2024 19:24
77
ADS

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  հուլիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 58․5 մլրդ ՀՀ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հուլիսին կազմել է ավելի քան 8․5 մլրդ ՀՀ դրամ։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 58 գործարք:

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հուլիս ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28․89%-ով և կազմել է ավելի քան 542 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 4.75 մլրդ դրամ, որը աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 70%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 434 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 116։

Զաբյուղային ՌԵՊՈ և ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5․7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 123%-ով: Հուլիսին կնքվել է 42 ռեպո գործարք։ Ակտիվություն է գրանցվել նաև զամբյուղային ռեպո հարթակում։ Նախորդ ամսվա համեմատ զամբյուղային ռեպո գործարքների առևտրի ծավալը աճել է 314%-ով և կազմել է մոտ 16․5 մլրդ դրամ։ Զամբյուղային ռեպո հարթակում կնքվել է 10 գործարք։

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերի առևտրի ծավալը աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 13%-ով և կազմել է ավելի քան 98․5 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 319 մլրդ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 156 գործարք։

Արտարժույթի շուկա

Հուլիսին արտարժույթի հարթակում կնքվել է արտարժույթի 9 գործարք ավելի քան 1․4 մլրդ դրամ ծավալով։

amx.am