IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Օգս 3, 2024 22:35
51

Գարեջուր արտադրող ընկերության բաժնետոմսերը նվազել են 10%-ով, քանի որ առաջին կիսամյակի շահույթի աճը չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները. գրանցվել է 12.5% աճ` կանխատեսված 13.2%-ի փոխարեն: Գարեջրի վաճառքները նույնպես սպասվածից քիչ են աճել՝ 2.1% 3.2%-ի փոխարեն:

Heineken-ը հայտնել է 95 միլիոն եվրոյի վնասի մասին, որը հիմնականում պայմանավորված է չինական CR Beer գարեջրագործական ընկերությունում իր 874 միլիոն եվրո ներդրման արժեզրկմամբ: Ըստ ընկերության՝ արժեզրկումը պայմանավորված է CR Beer-ի բաժնետոմսերի գնի անկմամբ՝ Չինաստանում սպառողների պահանջարկի նվազման հետևանքով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 29-ի դրությամբ կազմել է 82 եվրո:

Hugo Boss-ը հաստատել է երկրորդ եռամսյակի եկամտի 42% անկումը և նշել, որ կենտրոնանում է ծախսերի կրճատման վրա՝ առաջիկա եռամսյակներում շահութաբերությունը բարձրացնելու նպատակով:

Գերմանական նորաձևության տունն անցյալ ամիս նվազեցրել է իր տարեկան կանխատեսումները. տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերները բացասական են ազդում համաշխարհային պահանջարկի վրա:

Ներկայումս լյուքս դասի ապրանքների ոլորտը պայքարում է ցածր վաճառքների դեմ. գնաճից տուժած սպառողները կրճատում են դիզայներական նորաձևության վրա կատարվող ծախսերը: Hugo Boss-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 39 եվրո։

Toyota Motor-ը հայտնել է առաջին կիսամյակում շահույթի 17% աճի մասին՝ պայմանավորված ծախսերի նվազմամբ և իենի ցածր փոխարժեքով, ինչը փոխհատուցել է վաճառքի և արտադրության ծավալների կրճատումը: Աշխարհի ամենաշատ վաճառքներն ունեցող ավտոարտադրողը հայտնել է, որ շահույթը երեք ամիսների ընթացքում մինչև հունիսը կազմել է 1.3 տրիլիոն իեն (8.70 միլիարդ դոլար):

Չնայած դրան, սա ամենացածր ցուցանիշն է եղել վերջին յոթ եռամսյակների ընթացքում և ընկերության բաժնետոմսերը նվազել են գրեթե 9%-ով: Toyota Motor-ը վերջերս որոշ խնդիրներ էր ունեցել նաև սերտիֆկացման հետ կապված՝ արտադրանքի անվտանգության և որակի առումով, ինչն ազդել էր հեղինակության վրա: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 179 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից