Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հլս 27, 2024 22:28
39
ADS

Ryanair-ի բաժնետոմսերը նվազել են, երբ ընկերությունը հայտարարել է եռամսյակային շահույթի 46%-ով նվազման և ամռան ամիսներին սպասվածից ցածր ուղեվարձի մասին: Ավիաընկերությունը հայտնել է, որ առաջին եռամսյակում շահույթը կազմել է 360 միլիոն եվրո, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 663 միլիոն եվրո:

Ավիաընկերությունն այս ամռանը գործարկել է իր ամենամեծ՝ ավելի քան 200 նոր երթուղիներով և հինգ նոր բազաներով չվացուցակը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 22-ի դրությամբ կազմել է 97 ԱՄՆ դոլար:

SAP-ի բաժնետոմսերն աճել են 7%-ով՝ հասնելով երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշին, երբ Եվրոպայի խոշորագույն ծրագրային ապահովման համակարգեր արտադրողը հայտնել է սպասվածից ավելի բարձր եռամսյակային եկամուտի մասին:

Գերմանական ընկերության եկամուտը, որի ծրագրակազմն օգտագործվում է հաշվապահությունից մինչև մատակարարման շղթայի կառավարում իրականացնելու համար, աճել է 10%-ով՝ հասնելով 8.29 մլրդ եվրոյի` պայմանավորված բիզնեսի պլանավորման իր ծրագրի նկատմամբ առկա մեծ պահանջարկով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 22-ի դրությամբ կազմել է 200 ԱՄՆ դոլար:

Comcast մեդիա ընկերության բաժնետոմսերը նվազել են մոտ 6.5%-ով՝ կազմելով 38.5 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, երբ ընկերությունը հաղորդել է երկրորդ եռամսյակի արդյունքների մասին: Ընկերության 26.69 մլրդ դոլար եկամուտը 3%-ով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և էապես զիջում է վերլուծաբանների 30.02 մլրդ դոլարի կանխատեսումներին:

Երկրորդ եռամսյակի հիասթափեցնող եկամուտը պայմանավորված է թերի բովանդակությամբ և որոշ ոլորտների ցածր վաճառքներով. 11%-ով նվազել են թեմատիկ զվարճանքի կենտրոնների վաճառքները և 27%-ով՝ ստուդիաների վաճառքները: Հուսադրող հատվածը հոսքային ծառայությունն է՝ Peacock-ը: Սթրիմինգի բաժանորդները աճել են 38%-ով՝ հասնելով 33 միլիոնի:

UPS-ի (United Parcel Service-ի) բաժնետոմսերը նվազել են ավելի քան 13%-ով՝ հասնելով 2020 թվականից ի վեր իրենց ամենացածր մակարդակին. պատճառը բեռնափոխադրողի երկրորդ եռամսյակի հրապարակած շահույթի ցուցանիշն է, որն ավելի պակաս է, քան վերլուծաբաններն ակնկալում էին:

Առաքումներից ստացված եկամուտը ցածր է՝ պայմանավորված համաճարակից հետո պահանջարկի որոշակի հետընթացով: Ընկերության շահույթը նվազել է 32%-ով՝ կազմելով 1.41 մլրդ դոլար. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը եղել է 2.08 մլրդ դոլար: UPS-ի մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 25-ի դրությամբ կազմում է 127 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից