Բիթքոյինն առևտրային նստաշրջանի ընթացքում կորցրել է մոտ 7% արժեք ՝ իջնելով մինչև 2020 թվականի դեկտեմբերից ի վեր ամենացածր գների մակարդակին: Այդ մասին գրում է CNBC-ն։
Բիթքոինի գինն ընկել է մինչև 27927 դոլար, սակայն առևտրի ընթացքում այն փոքր-ինչ բարձրացել է և ֆիքսվել 28880-29000 դոլարի միջակայքում: Կրիպտոարժույթի արժեքի անկումը պայմանավորված է ապրիլին ԱՄՆ-ի գնաճի տվյալների հրապարակմամբ (8,3%), որը պահպանվում է 40 տարվա առավելագույն մակարդակում։
Գնաճի վերաբերյալ տվյալները ներդրողներին ստիպում են հրաժարվել ռիսկային ակտիվներից, ներառյալ կրիպտոարժույթները,- բացատրում է CNBC-ն:
Մայիսի սկզբին բիթքոինի գինը բարձրացավ մինչև 40 000 դոլար, սակայն դրանից հետո կրիպտոարժույթը անշեղորեն արժեզրկվում է: Ըստ վերլուծաբանների ՝ բիթքոինի գինը պետք է հաստատվեր 30000 դոլարի մակարդակում, բայց եթե այն չկարողանա ֆիքսվել այնտեղ, գինը կշարունակի նվազել։