IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հլս 20, 2024 22:08
60

Լյուքս դասի ապրանքանիշ Burberry-ի բաժնետոմսերը նվազել են, երբ ընկերությունը հայտնել է շահույթի նվազման և գործադիր տնօրենի փոփոխման մասին: Մեծ Բրիտանիայում տեղակայված ընկերության բաժնետոմսերը իջել են 16.9%-ով՝ հասնելով 9.91 ԱՄՆ դոլարի. դա 2010 թվականից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Burberry-ն հայտարարել է նաև,որ գործադիր տնօրենի պաշտոնում Michael Kors-ի նախկին ղեկավար Ջոշուա Շուլմանը կփոխարինի ներկայիս տնօրենին: Հրապարակման մեջ նորաձևության հսկան ֆինանսական տարվա արդյունքները անվանել է «հիասթափեցնող» և նախազգուշացրել, որ լյուքս դասի ապրանքների շուկան սպասվածից ավելի բարդ տարի կունենա:

Google-ի մայր Alphabet-ը մոտ 23 միլիարդ դոլարով կիբերանվտանգության ստարտափ Wiz-ին գնելու գործարք է սկսել: Հաջողելու դեպքում գործարքը կլինի Google-ի երբևէ ունեցած ամենամեծ ձեռքբերումը և կխթանի ամպային հաշվողական բիզնեսը, որը զիջում է Amazon.com-ին և Microsoft-ին:

Wiz-ը ամպային անվտանգության ասպարեզում ամենաարագ զարգացող նորաստեղծ ընկերություններից մեկն է, որն ուներ 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում և ստարտափը գնահատվում էր 12 միլիարդ դոլար: 2023 թվականին այն արդեն ուներ 350 մլն դոլարի տարեկան եկամուտ: 2022 թվականին Google-ը 5.4 միլիարդ դոլարով ձեռք է բերել նաև կիբերանվտանգության Mandiat ընկերությունը, որը ճանաչված է ամբողջ աշխարհում՝ պետական համակարգչային հաքերային հարձակումները հայտնաբերելու և արձագանքելու իր հմտությամբ:

Ուոլ Սթրիթի կիսահաղորդչային ինդեքսը կորցրել է ավելի քան 500 միլիարդ դոլար` գրանցելով վատագույն արդյունքը 2020 թվականից ի վեր, քանի որ ԱՄՆ-ը կիսահաղորդչային տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ է մշակում Չինաստանի նկատմամբ:

Չիպերի արտադրության համար սարքավորումներ մատակարարող հոլանդական ASML Holding-ի՝ ԱՄՆ-ում ցուցակված բաժնետոմսերը անկում են ապրել 13%-ով, Nvidia-ն էժանացել է գրեթե 7%-ով՝ կորցնելով ավելի քան 200 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Ավելի փոքր մրցակներ AMD-ն ու Arm-ն էժանացել են մոտ 10%-ով։ Micron-ն ընկել է 6%-ով, իսկ Broadcom-ը՝ 8%-ով։

Միաժամանակ, ԱՄՆ-ում գործող ընկերությունները զգալիորեն շահել են. GlobalFoundries-ն աճել է մոտ 7%-ով, իսկ Intel-ը՝ 0.35%-ով: Ըստ վերլուծաբանների, այս աշխարհաքաղաքական իրավիճակում Intel-ը կարող է առավելություն ունենալ, քանի որ մի քանի նոր գործարան է կառուցում ԱՄՆ-ում:

Nokia Corp-ը հայտնել է 2024 թվականի ֆինանսական երկրորդ եռամսյակի զուտ վաճառքի անկման մասին՝ 18% նախորդ տարվա համեմատ:
Եռամսյակային վաճառքները ցածր են 2015 թվականից ի վեր՝ պայմանավորված բջջային ցանցի արդիականացման մեջ կատարված քիչ ներդրումներով։

Ցանցային ենթակառուցվածքի վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 11%-ով` պայմանավորված ցածր պահանջարկով:
Բջջային ցանցի վաճառքները նվազել են 24%-ով՝ պայմանավորված Հնդկաստանում վաճառքի ցածր ցուցանիշով:

Հունիսին Nokia-ն 2.3 միլիարդ դոլար է ներդրել AI-ի վրա հիմնված տվյալների կենտրոնների ծառայությունների վրա ՝ ձեռք բերելով Infinera-ն: Բացի այդ, Nokia-ն նախատեսում է իր՝ ստորջրյա մալուխային բիզնես Alcatel Submarine Networks-ը վաճառել Ֆրանսիայի կառավարությանը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 19-ի դրությամբ կազմել է 3.6 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից