Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

7 տարուց ավելի հին մեքենաների ներկրման սահմանափակում ԵԱՏՄ երկրներում

Հլս 15, 2024 19:06
74

Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել յոթ տարուց ավելի օգտագործված ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը երկիր և պատրաստվում են նախաձեռնել նման միջոցների ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման և միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաևը։

«(Արդյունաբերության նախարարության) աշխատանքային խմբի անդամներից եղել է առաջարկություն սահմանափակել յոթ տարուց ավելի օգտագործված տրանսպորտային միջոցների ներկրումը երկիր: Մենք ուրախ կլինենք դա անել, և, համապատասխանաբար, կփորձենք ներկայացնել նյութեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար», — Աստանայում կայացած հանրային լսումների ժամանակ Բեկտիբաևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ պաշտոնյայի, «եթե բոլոր հինգ երկրներն էլ աջակցեն մեզ միաձայն, ապա միության տարածք, ընդհանուր առմամբ, չեն ներկրվի նման փոխադրամիջոցներ»։

Նա հավելել է, որ նախարարությունը փոփոխություններ կկատարի Ղազախստանի բոլոր նորմատիվ իրավական ակտերում, «որոնք քաղաքացիներին թույլ չեն տա ներկրել տրանսպորտային միջոցներ ոչ անձնական օգտագործման համար»: