Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

4․046․161 դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է

Հլս 10, 2024 19:37
42

4․046․161 դրամ IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարին «Մի դրամի ուժի» հունիսի ծրագրի շրջանակում։ 

«Հորիզոն» ճամբարին փոխանցվել է 2.046.161 դրամ, իսկ մնացած 2.000.000 դրամը idcoin-ի տեսքով փոխանցվել է Հզոր Մտքի շահառու 75 երեխաների ծնողներին և ջոկատավարներին։ «Մենք լիահույս ենք, որ այսպիսով աջակցում ենք ոչ միայն ճամբարի ընթացքում լրացուցիչ գիտելիքների ձեռքբերմանը, այլև հնարավորություն ենք տալիս idcoin-ներով ձեռք բերել անհրաժեշտ գրականություն հետագա զարգացման համար», — ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ 

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն Impact Hub Armenia-ն է՝ Social Impact Award ծրագրով, որը  հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռնարկատիրության աշխարհը և կատարել առաջին քայլերն այդ ոլորտում։ 

«Մի դրամի ուժն» այս ամիս աջակցում է մի շատ կարևոր ու նախադրյալներ ստեղծող ծրագրի, որի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և Երևանից մի քանի տասնյակ երիտասարդներ ոչ միայն սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կարևոր գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն, այլ նաև կստանան նշանակալի աջակցություն՝ դրանք զարգացնելու և կյանքի կոչելու համար։

Մեր երիտասարդության ապագային ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ոգևորում է մեզ, հատկապես երբ այն միտված է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը», — նշում է Տաթևիկ Վարդևանյանը։  

«Սոցիալական ձեռնարկատիրությունը սոցիալական խնդիրներ լուծելու կայուն մեխանիզմ է, իսկ երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռնարկատիրության մեջ` երաշխիքը ոլորտում նորարարության ապահովման։ Ուրախ ենք տեսնել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Հայաստանում կարևորվում է սոցիալական ձեռներեցության ոլորտը», — նշում է Impact Hub Armenia-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժին»։ Իդրամ QR-ով կարող եք վճարել արդեն ավելի քան 21․500 վաճառակետերում:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ