Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան գումար կարող է ստանալ ԼՂ-ից տեղահանված ընտանիքը. մանրամասները ծրագրի և դիմումների մասին՝ հասանելի է ABNews.am կայքում
19 նոր անուն, որ միլիարդատեր դարձան արհեստական բանականության շնորհիվ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ 125% մաքսատուրքեր է սահմանել
Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 50 հազար այցելու
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար
Արդյոք կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության խորացումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիայի նոր քաղաքական ուղին. ինչ է փոխվում եվրոպական հսկայի քաղաքականության և տնտեսության մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքանով է Հայաստանը անվտանգ. համեմատություն տարածաշրջանային երկրների հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով

Ինչպես է ՊԵԿ-ը լուծելու կառուցապատողների խնդիրները

Հլս 2, 2024 17:12
76

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։

 Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։ ՊԵԿ նախագահն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ, մասնավորապես, բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները։

Միաժամանակ, Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև կառուցապատման ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի տեմպին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել ինչպես տնտեսվարողների ջանքերի, այնպես էլ Կառավարության գործուն աջակցությամբ։ Այս համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է համատեղ համագործակցությունն ու ջանքերն առաջացած խնդիրների լուծման հարցում։ Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով,  կառուցողական առաջարկներով։

Քննարկումները կկրեն շարունակական բնույթ։