Համաշխարհային ինդեքսներ
Ուրբաթ ամերիկյան ինդեքսները նվազել են՝ Dow Jones Industrial Average-ն կրճատվել է 0,15%-ով հասնելով 38589,16 կետի։ S&P 500-ը կորցրել է 0,04% հասնելով 5431,78 կետի։ Երկուշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,03։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0,95%-ով հասնելով 38113 կետի, կորեական KOSPI-ն կորցնում է 0,52% հասնելով 2744,07 կետի, չինական Shanghai Composite-ը նվազում է 0,58%-ով հասնելով 3014,95 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալների համաձայն՝ երկիրը 2024 թվականի մայիսին ներմուծել է $3,3 մլրդ արժողությամբ ոսկի։ Այն նախորդ տարվա մայիսի համեմատ 10%-ով պակաս է, սակայն 7%-ով ավել, քան 2024 թվականի ապրիլին։ Ընդհանուր 2024 թվականի 5 ամիսներին Հնդկաստան ոսկու ներմուծումը կազմել է $16,04 մլրդ (+42% Տ/Տ)։
2․ ԱՄՆ-ում սպառողների վստահության նախնական ինդեքսի արժեքը հունիսին նվազել է մինչև 65,6 (-5% Ա/Ա), Միչիգանի համալսարանի զեկույցի համաձայն։
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը նվազում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2316,7: Ուրբաթ նավթային գնանշումները աճել են։ Այժմ Brent ապրանքնիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $82,1-ից բարձր է,WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $78,0։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Adobe ընկերությունը հրապարակել է 3 ամսվա ֆինանսական արդյունքները։ Ընկերության մեկ բաժնետոմսի շահույթը, մայիսի 31-ին ավարտված եռամսյակում, կազմել է $4,48։ Եկամուտը գերազանցել է $5,3 մլրդ (+10% Տ/Տ)։ Adobe-ը բարձրացրել է իր 2024 ֆինանսական տարվա կանխատեսումները, նշելով, որ մեկ բաժնետոմսի ամբողջ տարվա շահույթը կկազմի $18,00-ից $18,20, իսկ եկամուտը $21,4-ից $21,5 մլրդ։
2․ Stellantis ավտոմոբիլային կոնցեռնը կարող է որոշ էլեկտրական մեքենաների արտադրությունը Չինաստանից տեղափոխել Եվրոպա, եթե լրացուցիչ մաքսատուրքեր սահմանվեն Չինաստանում արտադրված ավտոմեքենաների ԵՄ ներմուծելու վրա։ Ընկերությունը վերանայում է էլեկտրական մեքենաների արտադրության պլանները Leapmotor չինական գործընկերոջ հետ համատեղ։
Մեկնաբանություն