Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են
Եղեգնաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հերթական մինի լաբորատորիան

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

Մյս 7, 2024 17:57
96

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) — 07.06.2024 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 11.06.2024 թ.

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) — 04.06.2024 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 10.06.2024 թ.

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 17.06.2024 թ.

Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-20.06.2024 թ.

«Հայոց պատմություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում

«Գրականություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — քննաշրջանի ընթացքում

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

12- րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) — 06.06.2024 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր) — 12.06.2024 թ.

«Հայոց պատմություն» (գրավոր) — 19.06.2024 թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում