IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում

Ապր 30, 2024 17:10
57

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և
3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթայինպարտատոմսերի տեղաբաշխում։ Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ԱՄՆ դոլարի դեպքում 4.50% է, ՀՀ դրամի
դեպքում՝ 9.50%։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024
թվականի մայիսի 2-ին և տևելու է մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։
ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի
պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
· Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
· Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
· Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
· Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի
համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։