2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր

Ապր 30, 2024 15:50
37

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հաճախ տրվող մի շարք հարցերի պատասխանները։

1. Արդյո՞ք հնարավոր է հայտարարագրման հարթակ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառով

Հայտարարագրման համակարգը նոր համակարգ է և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի մուտքանուն և գաղտնաբառով հնարավոր չէ մուտք գործել։ Համակարգ մուտք գործելու քայլերը կարող եք գտնել այստեղ:

2. Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) հայտարարագրման հարթակի միջոցով

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն պարզեցված ընթացակարգով ստանալ ՀՎՀՀ։ Հետևյալ հղմամբ՝ https://self-portal.taxservice.am/ համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է անցնել «Անձնական տվյալներ» էջ և «Ստանալ ՀՎՀՀ» կոճակի միջոցով մուտք գործել տվյալ բաժին, ապա ներկայացնել ՀՎՀՀ ստանալու դիմումը։ Հաշված րոպեների ընթացքում կստանաք ՀՎՀՀ-ն։

3. Եթե ֆիզիկական անձը նաև Ա/Ձ է և ունի ՀՎՀՀ, կարող է, արդյո՞ք, այդ ՀՎՀՀ-ն օգտագործել համակարգ մուտք գործելու համար։

Ֆիզիկական անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ տրամադրված ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման։ Հետևաբար, հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձի «Անձնական տվյալներ» էջում ցուցադրվում է այդ ՀՎՀՀ-ն:

4. Ի՞նչ է սոցիալական ծախսը

Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը, իսկ կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները։

5. Ինչպե՞ս կարելի է օգտվել փոխհատուցումից

Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս կատարելիս, անհրաժեշտ է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)։ Ֆիզիկական անձի կողմից կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի առկայությունը պարտադիր է: Ընդ որում՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հաշվարկային փաստաթղթում, բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից, այդ թվում՝ ՀԾՀ-ից, պետք է ներառվեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։

6. Ո՞րքան է կազմում սոցիալական ծախսը

Առողջապահության գծով՝  տարեկան  առավելագույն չափը 50.000 դրամ է, կրթության գծով՝ 100.000 դրամ է։ Բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը տարեկան 100.000 դրամ է: