Համաշխարհային ինդեքսներ
ԱՄՆ-ում չորեքշաբթի օրվա արդյունքների համաձայն՝ Dow Jones Average ինդեքսը նվազել է 0,1%-ով հասնելով մինչև 38460,92 կետի, S&P 500 ինդեքսը նվազել է 0,7%- ով հասնելով 5037,15 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները այսօր կորցնում են 0,72%: Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 1,18%-ով հասնելով 37609,00 կետի, կորեական KOSP-ն նվազում է 1,58%-ով հասնելով 2634,60 կետի, չինական Shanghai Composite-ը աննշան՝ 0,01%-ով աճ է գրանցել հասնելով մինչև 3045,16 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Ըստ էներգետիկայի վարչության (EIA) տվյալների, ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 6,37 մլն բարելով, իսկ շուկան ակնկալում էր աճ 1,6 մլն բարելով։
2․ ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների պահանջարկը մարտ ամսվա արդյունքների համաձայն ամսական կտրվածքով աճել է 2,6%-ով։ Տնտեսագետները ակնկալում էի, որ պահանջարկը կավելանա 2,5%-ով Ա/Ա։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկին աննշան՝ 0,13%-ով աճ է գրանցում և մեկ ունիցայի դիմաց վաճառվում $2318-ից բարձր։ Չորեքշաբթի օրվա արդյունքների համաձայն նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է $88,2-ից բարձր, WTI-ի արժեքը մեկ բարելի դիմաց $83-ից մի փոքր ցածր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc.-ը 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցել է եկամուտի 9% անկում՝ $21,3 մլրդ, մինչդեռ նրա մաքուր եկամուտը կրճատվել է 2,2 անգամ։ Առաջին եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է $1,13 մլդ, 2023 թվականի առաջին եռամսյակի $2,5 մլդ-ի համեմատ։ EPS-ի ցուցանիշը նվազել է $0,73-ից մինչև $0,34։
2․ Ամերիկյան կոնցեռն Boeing Co.-ն հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական ադրյունքները։ Հաշվարկված ժամանակահատվածի մաքուր վնասը կամել է $355 մլն (56 ցենտ մեկ բաժնետմոմսի դիմաց), նախորդ տրվա նույն ժամանակահատվածի $425 մլն-ի դիմաց (69 ցենտ մեկ բաժնետոմսի դիմաց)։ Եկամուտը ակնկալվածից ավելի լավ է եղել, կազմելով՝ $16,6 մլրդ։