Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 18.05.24
Team Telecom Armenian վերաբացել է Հայաստանում միակ Կապի թանգարանը
Հնդկաստանն առաջարկում է CBDC, որը կարող է աշխատել անցանց
Բրիտանական Anglo-Asian Mining-ը բանակցում է Ադրբեջանի հետ՝ օկուպացված Արցախում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը շահագործելու համար
CME Group-ը՝ աշխարհի խոշորագույն ֆյուչերսային բորսան, նախատեսում է բիթքոյնով ուղղակի առևտուր սկսել
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2383-ից բարձր
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,54%-ով հասնելով 38730 կետի
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
ՀԳՀՄ 3-րդ արտահերթ համագումար. ընտրվեցին կառույցի նոր նախագահն ու խորհրդի անդամները
Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում
Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր
MIT-ի ուսանողները, օգտվելով ETH բլոկչեյնի խոցելիությունից, 12 վայրկյանում $25 մլն են գողացել
Դոլարը և ռուբլին նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 17.05.24
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով
Ակբա բանկը €50 միլիոն կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Առևտրային բանկերը 2024թ.-ի մարտի դրությամբ 5,099 մլրդ-ի վարկեր է տրամադրել
Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Չինաստանում զարգանում է մահացած մարդկանց «AI կլոնների» ստեղծման մշակույթը

Միջազգային առևտրի վիճակագրական ամփոփում. 20.04.2024թ.

Ապր 20, 2024 16:27
82
ADS

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 83.34 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 87.23 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.01%-ով և կազմել 2405.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.13%-ով և կազմել 28.74 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.96%-ով և կազմել 944.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.08%-ով և կազմել 2669.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.45%-ով և կազմել 9876.00 դոլար, կապարի գինն աճել է 1.77%-ով և կազմել 2218.50 դոլար, նիկելի գինն աճել է 4.13%-ով և կազմել 19326.00 դոլար, անագի գինն աճել է 4.72%-ով և կազմել 35582.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.40%-ով և կազմել 2852.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.20%-ով և կազմել 43783.75 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27830.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 37986.40 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 4967.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.05%-ով և կազմել 15282.01 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 17737.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 8022.41 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 7895.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 1173.68 կետ:

Մեկնաբանություն