2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում

Արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց օգտին կատարված դրամական փոխանցումները հունվար–փետրվարին

Ապր 10, 2024 14:33
320

2024 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 153,9 մլն դոլար՝ 2023 թվականի առաջին երկու ամիսների 502,3 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, այս ցուցանիշն այս տարվա հունվարին տարեկան կտրվածքով նվազել է ավելի քան 3,2 անգամ։

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2024 թվականի երկու ամսում կազմել է 771,2 մլն դոլար՝ 2023 թվականի հունվար-փետրվարի 1,1 մլրդ դոլարի դիմաց։

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան կատարված փոխանցումների գծով առաջին եռյակում են Ռուսաստանը ($513,5 մլն), ԱՄՆ-ն՝ ($101,1 մլն), Մեծ Բրիտանիան ($12,2 մլն)։ 2023-ի նույն ժամանակահատվածում Հայաստանի կատարված փոխանցումների գծով առաջին եռյակում են Ռուսաստանը (882,1 միլիոն դոլար), ԱՄՆ–ն (84,3 միլիոն դոլար) և Շվեյցարիան (11,7 միլիոն դոլար):

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների արտահոսքը 2024 թվականի երկու ամսում կազմել է 738,4 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի 597,3 մլն դոլարի դիմաց։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցումների գծով առաջատարներն էին ԱՄԷ-ն՝ 109,5 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 102,4 մլն դոլար և Ռուսաստանը՝ 73,6 մլն դոլար։ 2023թ․–ի նույն ժամանակահատվածում երկրից կատարված փոխանցումների մասով առաջատար եռյակում են Մեծ Բրիտանիան՝ $176, 1 մլն, ԱՄԷ–ն $84,5 մլն և Ռուսաստանը՝ $62,8 մլն։