Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Հայաստան-ԵԱՏՄ գործակցությունը թվերով

Ապր 4, 2024 22:44
51

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 77 686,9 միլիարդ դրամ: ՀՀ-ում ուղղակի ներդրումներ իրականացրած երկրների ցանկն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ 2023-ի հունվար-հունիսին ՌԴ ուղղակի ներդրումները կազմել են 118 487․4 միլիարդ դրամ։ Ֆրանսիայի ուղղակի ներդրումները կազմել են 1 857․4 միլիարդ դրամ, իսկ օրինակ Գերմանիայնը՝ 301,2 միլիոն դրամ:

 

 

Հայաստանը 2023 թվականին արտահանել է  8 մլրդ 415 մլն 155.1 հազար դոլարի ապրանք, ինչը 2022-ի համեմատ աճել է 55.3 տոկոսով: Ըստ տվյալների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է, իսկ ԵՄ երկրներ՝ նվազել: ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 40.8 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 609 մլն 284.8 հազար դոլար: Իսկ ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8.2 տոկոսով՝ կազմելով 709 միլիոն 514.7 հազար դոլար: Ավանդաբար Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալն ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար: Սա 2022 թվականի նկատմամբ ավել է 38.8 տոկոսով: ԵԱՏՄ-ի շրջանակում աճել է ոչ միայն Ռուսաստան, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանումը: Ղրղզստան արտահանման ծավալը նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար: Իսկ Բելառուս արտահանման ծավալը կազմել է 91 մլն 929.9 հազար դոլար՝ 2022-ի համեմատ աճելով 19.5 տոկոսով: 2023-ին Հայաստանից Ֆրանսիա արտահանումը նվազել է 3.2 տոկոսով՝ կազմելով 9 մլն 522.9 հազար դոլար: 2022-ի համեմատ նվազել են նաև Իտալիա, Լեհաստան արտահանման ծավալները:

ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն, Հայաստան ներմուծվող ցորենի 99 տոկոսը նախորդ տարի ներկրվել է ՌԴ-ից: Ցորենի ալյուրը նույնպես հիմնականում ներկրվել է ՌԴ-ից՝ 99,4% մասնաբաժնով։ Շատ փոքր ծավալներ են մատակարարվել Ֆրանսիայից, Իտալիայից և Բելառուսից։Հայաստանը եգիպտացորեն է ներմուծել, հիմնականում, Ռուսաստանից (99,6%), իսկ մնացած ծավալը ներկրվել է Ֆրանսիայից, Ռումինիայից, Չիլիից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ավստրիայից և Սերբիայից:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով:  Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով: ԵՄ-ի հետ առևտուրը նախորդ տարվա կտրվածքով կազմել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 15%-ը: Դիցուք Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 52,7 տոկոսով և կազմել է ընդամենը 6,4 միլիոն դոլար: 2024 թվականի հունվարի կտրվածքով՝ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ առևտրաշրջանառությունը աճել է 78,8 տոկոսով` հասնելով 2,1 միլիարդ դոլարի: Եվ սա նույնպես ՌԴ հետ փոխադարձ առևտրի շնորհիվ, որն աճել է 93,3 տոկոսով՝ հասնելով 861,4 միլիոն դոլարի

Հայաստան գումարային ներհոսքի առյուծի բաժինը ՌԴ–ից ուղարկված տրանսֆերտներինն է՝ 1.1 մլրդ դոլարից ավելի քան 882 մլն–ը նախորդ տարի Հայաստան է փոխանցվել հենց այդ երկրից։ Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է` 84 մլն դոլար ցուցանիշով։

Աղբյուր՝ lurer.com