Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Կատարեք համարձակ ընտրություն. նոր Porsche Panamera-ն արդեն Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապր 1, 2024 16:12
61
ADS

Ինքնուրույն որոշումներ կայացնելու և հնարավորի սահմանները շարունակաբար վերանայելու համար քաջություն է պետք: Եվ հենց այդ համարձակությունն է, որ Porsche Panamera-ն կապում է իր հաճախորդների հետ: Իր պրեմիերայից ի վեր այն բարձրագույն մակարդակով անձնավորում է անհատականությունը, սպորտայնությունը և հարմարավետությունը:

Այսօր այն անվիճելիորեն շարունակում է մնալ շուկայում` որպես ամենասպորտային շքեղ սեդանը: Սպորտային մեքենայի և զբոսաշրջային սեդանի եզակի համադրության շնորհիվ Porsche ընկերությունը փոխել է այս սեգմենտի սահմանումը: Նոր Panamera-ն այս հաջողված հայեցակարգի շարունակությունն է և արդի ու կատարելագործված տեխնոլոգիաների շնորհիվ սահմանում է սպորտային նրբագեղության նոր չափանիշ՝ միաժամանակ ապահովելով վարման շքեղ հարմարավետություն:

Մեծ, ծանրաշարժ, փափուկ հարդարանքով. այս բոլոր բառերը նախկինում վերագրվում էին շքեղ չորսդռնանի սեդաններին: 2009 թվականին Panamera-ի շուկա մուտք գործելով՝ Porsche-ն ցույց տվեց, որ վարելու շքեղությունը և սպորտայնությունը պարտադիր չէ, որ բացառեն միմյանց: Ավելի քան 370,000 վաճառված մեքենաներով Panamera-ն այդ ժամանակից ի վեր ճանաչվել է որպես լյուքս սեգմենտի սպորտային մեքենա: Այնուամենայնիվ, այն առաջվա նման բացառիկության զգացողություն է առաջ բերում ճանապարհի վրա: Եվ այն ընտրող հաճախորդները գիտակցաբար որոշում են կայացնում՝ ընտրելու անհատականացված Panamera: