ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը թվերով. modex

Ապր 1, 2024 12:55
45
ADS

2023 թվականի ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործունեություն են ծավալել 11 671 տնտեսվարող՝ 46%-ով ավելի շատ քան նախորդ տարում, ընդ որում նրանցից 7713-ը կամ 66,1%-ը որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 3958-ը կամ 33,9%-ը որպես ընկերություն, տեղեկանում ենք Modex-ի հրապարակած վերլուծությունից։ Սակայն տարեվերջի դրությամբ թիվը նվազել է՝ հասնելով 7 813-ի, ցուցանիշը 2022-ի տարեվերջի համեմատ աճել է շուրջ 57%-ով։

Տվյալների համաձայն՝ տնտեսվարողների 94.1%-ը գործունեությունը ծավալել են ծրագրային ապահովման մշակման (Software Engineering) և հարակից ոլորտներում:

Տնտեսվարողները միասին ապահովել են ոլորտի շուրջ 837 մլրդ դրամի շրջանառություն, 717 մլրդ դրամի ավելացված արժեք։ ՏՏ ոլորտի վճարած հարկերը 2023-ին գրեթե կրկնակի աճել են՝ կազմելով 135 մլրդ դրամ։

2023-ի դեկտեմբերի դրությամբ ՏՏ ոլորտում ներգրավված աշխատողների թիվը 33 980 է կազմել (61,9%-ով ավելի շատ քան նախորդ տարում, որի 44.2 տոկոսային կետը պայմանավորված է եղել Ռուսաստանից մասնագետների ներհոսքով), որոնց 27.3%-ը օտարերկրացիներ են եղել։

Ի՞նչ արդյունքներ է գրանցել ՏՏ ոլորտը վերջին տարում
ՏՏ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների բաշխումն ըստ վարձու աշխատողների թվի, 2023թ-ի դեկտեմբեր․ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023. Modex

2023-ի տարեվերջի դրությամբ ակտիվ տնտեսվարողներից 1 609-ը ունեցել են 1-4 աշխատող, 404-ը՝ 5-9 աշխատող, 329՝ 10-19 աշխատող։ 250-ից ավելի աշխատող ունեցող տնտեսվարողները ընդամենը 17-ն են եղել, որոնցից 6-ը ՌԴ-ից ռելոկացված ընկերություններ են։ 2023-ի դրությամբ աշխատող չունեցող 4834 ԱՁ է գործունեություն ծավալել։

Ի՞նչ արդյունքներ է գրանցել ՏՏ ոլորտը վերջին տարում
ՏՏ ոլորտի վարձու աշխատողների թվի և օտարերկրացիների մասնաբաժնի շարժընթացը, 2022-2023թթ․. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023. Modex

Նկատում ենք, որ օտարերկրացիների մասնաբաժինը աշխատողների թվում 4.1%-ից հասել է 27,3%-ի։ Ստորև կարող ենք նկատել, որ նման աճը պայմանավորված է եղել ՌԴ մասնագետների կտրուկ աճով։ 2023-ի տարեվերջի դրությամբ ոլորտում աշխատող օտարերկրացիների 89%-ը եղել են ՌԴ քաղաքացիները։

Ի՞նչ արդյունքներ է գրանցել ՏՏ ոլորտը վերջին տարում
ՌԴ քաղաքացիների թվի շարժընթացը 2022-2023թթ․. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023. Modex

Նկատելի է, որ ՌԴ քաղաքացիների թիվը իր պիկին հասել է 2023-ի հունիսին, որից հետո այն դանդաղորեն սկսել է նվազել։ Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասն աշխատում է ռելոկացված ընկերություններում, ընդ որում ՝ այդ ընկերություններից շատերը քիչ են ներգրավում Հայաստանի քաղաքացիներին և գործում են Հայաստանի ՏՏ համայնքից մեկուսի։

Ի՞նչ արդյունքներ է գրանցել ՏՏ ոլորտը վերջին տարում
ՌԴ քաղաքացիների քանակով առաջատար ընկերությունները, 2023թ-ի դեկտեմբեր. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023. Modex

ՏՏ ոլորտում վճարվել է ընդհանուր թվով 410 մլրդ դրամ աշխատավարձ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 36%-ով։ 2023-ի ամենախոշոր գործատուն եղել է Synopsys Armenia-ն՝ 1 179 աշխատակցով։

Ի՞նչ արդյունքներ է գրանցել ՏՏ ոլորտը վերջին տարում
ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուներն ըստ աշխատողների թվի 2022 և 2023 թվականներին, տարեվերջի դրությամբ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023. Modex