2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Կհստակեցվի մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը

Մրտ 18, 2024 19:07
23

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)  Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ որոշումը։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ԵՏՀ Խորհրդի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված  փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 7-ին, վերաբերում են սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հստակեցմանը՝ բնութագրվելով սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ, որը դժվար է ստանդարտացնել։ Փոփոխությունները նախատեսում են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների շեղման թույլատրելի սահմաններ՝

  • սպիտակուցներ՝ մակնշվածքի մեջ նշված արժեքի առնվազն 80%-ը,
  • ճարպեր, ածխաջրեր՝ ոչ ավելի, քան 120%,
  • տվյալ արտադրանքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) չպետք է գերազանցի մակնշման արժեքի 120%-ը:

Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի համար սահմանել է անցումային շրջան` մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: Սպանդային մթերքի և մսամթերքի արտադրությունը և շրջանառությունը թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը, իհարկե արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

Անցումային շրջանի սահմանումը դրական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա, քանի որ արտադրողները և վաճառողները (մատակարարները) մակնշվածքում սննդային արժեքին վերաբերող փոփոխությունների համապատասխանեցումը կկարողանան կատարել աստիճանաբար։