-Reuters գործակալության կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցումների արդյունքների համաձայն ԱՄՆ Դաշնային պահուստային հաշակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատումները կսկսի այս տարվա հունիսից։
-ԱՄՆ արտադրական գների աճը փետրվարին ամսական կտրվածքով կազմել է 0.6%, տարեկան կտրվածքով՝ 1.6%: Գործազրկության նպաստի համար դիմումների թիվը նվազել է 1,000-ով և կազմել 209,000:
-LSEG-ի տվյալների համաձայն՝ դեպի ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդեր միջոցների ներհոսքը 3-րդ շաբաթն անընդմեջ աճում է՝ հասնելով շաբաթական 4.93 միլիարդ դոլարի՝ պայմանավորված Դաշնային պահուստային համակարգի կողմից այս տարվա ընթացքում տոկոսադրույքների կրճատման վերաբերյալ դրական սպասումներով։
-Wells Fargo բանկը նվազեցրել է Tesla-ի բաժնետոմսերի վարկանիշը՝ «equal weight»-ից դարձնելով «underweight», ինչը պայմանավորված է ընկերության բաժնետոմսերի գների շարունակական անկմամբ և էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումների դանդաղ տեմպով։
-ԱՄՆ ֆոնդային ինդեքսներն անկում են գրանցել՝ պայմանավորված տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի գների նվազմամբ։ Dow Jones-ը նվազել է 0.5%-ով, S&P500-ը՝ 0.7%-ով, Nasdaq-ը՝ 1%-ով։