IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Ինչո՞ւ է iPhone 15-ի գինը Չինաստանում շարունակում նվազել

Մրտ 15, 2024 18:03
155

Չինաստանում iPhone 15-ի գները հասել են նոր նվազագույնի այն բանից հետո, երբ Apple-ը ևս մեկ քայլ կատարեց՝ գնորդներին գրավելու համար: Հաղորդվում է, որ պաշտոնական առաջատար Apple Store Tmall խանութը գործարկել է թրեյդին՝ փոխանակման ծառայություն, որի շրջանակում գնորդները կարող են իրենց հին iPhone-ները փոխանակել նորերով։

Apple-ի կողմից լիազորված շատ խանութներ, ինչպիսիք են China Mobile-ի առաջատար խանութը, նույնպես գործարկել են փոխանակման այս ծրագիրը՝ iPhone 15 սերիայի համար առավելագույնը $140 զեղչ սահմանելով: Դրանից հետո iPhone 15-ի գինը (128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ) սկսվում է $630-ից:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Չինաստանի մանրածախ առևտրի խոշորագույն խանութներ JD.com-ը, TMall-ը և Pinduoduo-ն պայքարում են հաճախորդների համար՝ իջեցնելով iPhone 15-ի գները դրանց գործարկումից ընդամենը հինգ ամիս անց, քանի որ Apple-ի արտադրանքի վաճառքը Չինաստանում զգալիորեն նվազել է և ընկերությունը աճող ճնշման է ենթարկվում մրցակիցների կողմից, ինչպիսիք են Huawei-ը և Xiaomi-ն:

Անցյալ ամիս Apple-ն իր պաշտոնական կայքում մինչև 70 դոլարի զեղչեր էր առաջարկել iPhone-ների համար։ Փետրվարի վերջին երրորդ կողմի մանրածախ վաճառողներն իջեցրել էին iPhone 15 սերիայի բոլոր չորս մոդելների՝ iPhone 15-ի, iPhone 15 Plus-ի, iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի գները։ Ընդ որում, զեղչերը հասնում էին մոտ $200-ի (Apple-ի կայքում նշված գնի համեմատ):

Աղբյուր՝ NEWS.am Tech