Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՌԴ-ում աշխատող միգրանտներին կարգելեն աշխատանքի ընդունվել գործատուի հետ կնքված պայմանագրից դուրս

Մրտ 11, 2024 14:50
125
ADS

Ռուսաստանն առաջարկել է ՌԴ-ում աշխատող միգրանտներին արգելել աշխատանքի ընդունվել գործատուի հետ կնքված պայմանագրից դուրս։ 

Համապատասխան օրինագիծը մշակել է երկրի աշխատանքի նախարարությունը, գրել է «Известия»-ն՝ գերատեսչությանը հղումով։ Օտարերկրացիները, ըստ օրինագծի, կարտաքսվեն Ռուսաստանից, եթե աշխատանքի ընդունվեն իրենց «պրոֆիլից դուրս»։ Խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, որոնք Ռուսաստան են ժամանել կազմակերպչական հավաքագրման շրջանակներում և ըստ թույլտվությունների նշանակված են կոնկրետ գործատուի մոտ։ 

«Այս միջոցը կոչված է վերացնելու այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացիները, օրինակ, շինարարական ընկերության հրավերով Ռուսաստանում հրաժարվում են աշխատանքից՝ հօգուտ այլ գործատուի, մինչդեռ հրավիրող կողմն արդեն կրել է նրան աշխատանքի ընդունելու ծախսերը՝ ներառյալ ավիատոմսերի»,- լրատվականին հայտնել են ՌԴ աշխատանքի նախարարությունում։ 

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության 2023 թվականի մայիսի տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում աշխատանքի նպատակով Ռուսաստան է մուտք գործել 1,3 միլիոն օտարերկրացի։ Հայաստանից Ռուսաստան աշխատելու է մեկնել 47 337 մարդ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում