Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

2024թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը

Մրտ 5, 2024 16:24
40
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվար ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 1.3%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.4%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 6.6%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի-դեկտեմբերի համեմատ աճել են 7.4%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 1.6%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.3%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.9%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 9.8%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.9%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.2%-ով։

2024թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.3%-ով

Սննդամթերքի գներ: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.4%
գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.0-0.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.4%-ով: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկացորենի՝ 24.0%, մակարոնեղենի՝ 11.6%, հացի՝ 7.8%, ձավարի՝ 7.6%, լոբու՝ 3.8%, բրնձի՝ 3.2%, իսկ
2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 1.5%, 0.4%, 0.6%, 0.9%, 0.6% գնանկում:

Խոզի մսի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 6.9%-ով, տավարի մսինը՝ 1.7%-ով, թռչնամսինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 2.2%, 1.5% և 0.2%-ով:
Ձվի և թարմ կաթի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել են 3.2% և 2.4%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 3.7% և 0.3% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 25.0%-ով, Իշխան» ձկնատեսակինը՝ 8.1%-ով, կարագինը՝ 7.3%-ով, հրուշակեղենինը՝ 1.9%-ով, թեյինը՝ 1.6%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.8%, 0.8%, 0.4% և 0.6%-ով:

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.6%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 27.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.9%-ով: Միաժամանակ, 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 17.4%, ոլոռի՝ 14.8%, ոսպի՝ 12.9% գնանկում, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 1.5%, 1.4% գնաճ:

Պանրի գինը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել է 7.6%-ով, գառան մսինը՝ 1.3%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.3% և 0.2% գնաճ: Շոկոլադի և կակաոյի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ նվազել են 6.0% և 3.0%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.3% և 2.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել են 7.1%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.3%-ով, սուրճինը՝ 1.1%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.1% և 0.8-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.3%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում: 2024թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 4.14%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.34 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ
գրանցվել է 0.4% գնանկում։

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8-0.2%-ով, իսկ 2-ում արձանագրվել է 0.1 և 0.6% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով: 2024թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.6% և 1.5% գնանկում: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 45.8% և դիզելային վառելիքի՝ 4.3% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և
դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 3.8%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.0 %-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.6-0.1%-ով, իսկ մեկում արձանագրվել է 0.4% հավելաճ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով:

Արտարժույթի շուկա: 2024թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 0.7% և 0.2%-ով (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. փետրվարին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.4% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազում: 2024թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 404.3 դրամ, ինչը 2.8%-ով գերազանցել է 2023թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (393.4 դրամ):