Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Նոր ավիաուղղություններ՝ 2024-ին. մանրամասնում է Քաղավիացիայի կոմիտեն

Մրտ 5, 2024 14:55
145
ADS

2024 թվականին  դեպի Երևան սպասվում են նոր ավիաուղղություններ. Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է  մանրամասներ՝ նշելով, որ  առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը,  Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին առաջին անգամ ունեցել են Սաուդյան Արաբիայից ավիաընկերություն, որն իրականացրել է թռիչքներ 4-5 ամիս, որից հետո ընդհատել է, սակայն հունիսից նորից կվերսկսի գործունեությունը:

«Առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը,  Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր։ Ելնելով մեր քննարկումներից և բանակցություններից, առնվազն այսքանն այս պահին կարող եմ վստահ նշել,  բայց այլ ուղղությունների մասով ավելի վստահ կարող ենք հայտնել  համապատասխան բոլոր թույլտվությունները ստանալուց հետո։ Նշեմ, որ կան ավիաընկերություններ, որոնք մուտք են գործում շուկա սեզոնով պայմանավորված։ Օրինակ՝ ձմեռն ավելի պասիվ շրջան է համարվում, որոշները դուրս են գալիս և ամռան ակտիվ սեզոնով պայմանավորված՝ նորից վերադառում»,-ասաց  նա։

Փայասլյանը նշեց, որ այժմ այդ փուլում են, մարտ ամսից ստանում են հայտեր և հաստատում առաջիկա ուղղությունները։ Նա վստահեցրեց, որ իր նշած ուղղությունները վստահաբար առաջիկա տարում կլինեն։

«Մեր մշտական ուղղությունները, որոնք կան, շարունակում են մնալ, այս պահին չունենք որևիցե ընկերություն, որը դուրս է եկել շուկայից վերջին տարվա ընթացքում։  Ունենք համալրումներ, թռիչքների հաճախականությունների ավելացում, որ  կախված է նաև սեզոնի ընթացքից»,-նշեց նա։

Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝  հնարավոր է նոր ավիաընկերություններ նույնպես միանան, քանի որ  կան բանակցություններ և մի շարք  ավիաընկերությունները սկսել են հարցումներ  իրականացնել: