2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները. ԿԳՄՍ

Փտր 20, 2024 12:35
72

Ամփոփվել են 20242025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։

Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, դիմորդները քննությունն են հանձնել 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 է:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 43 քննական կենտրոնում, 14-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում:

Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Ռուսաց լեզու» առարկաներից։

Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 3240 դիմորդ, քննությանը մասնակցել է 3211-ը: Միջին միավորը եղել է 11․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 589 դիմորդ (մասնակիցների 18,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 183-ը (5,7%)։

«Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 1045 դիմորդ, քննությանը մասնակցել է 1034-ը: Միջին միավորը եղել է 10.46: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 345 դիմորդ (մասնակիցների 33,4%-ը), 18-20 միավոր է հավաքել 121-ը (11,7%)։

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 56 դիմորդ, քննությանը մասնակցել է 56-ը: Միջին միավորը եղել է 11.00: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 10 դիմորդ (մասնակիցների 17,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 1-ը (1,8%)։

«Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 5045 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4983-ը: Միջին միավորը եղել է 12.85: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 842 դիմորդ (մասնակիցների 16,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 872-ը (17,5%)։

«Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 30 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 13․84։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 դիմորդ (մասնակիցների 13,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 2-ը (6,7%)։

«Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 31-ը: Միջին միավորը եղել է 12.19: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 5 դիմորդ (մասնակիցների 16,1%-ը), 18-20 միավոր է հավաքել 4-ը (12,9%)։

«Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75:

«Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 827 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 818-ը: Միջին միավորը եղել է 10.64: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 245 դիմորդ (մասնակիցների 30%-ը), 18-20 միավոր է հավաքել 79-ը (9,7%)։

«Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1086 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1059-ը: Միջին միավորը եղել է 11.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 263 դիմորդ (մասնակիցների 24,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 147-ը (13,9%)։

«Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 4198 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4100-ը: Միջին միավորը եղել է 10.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1023 դիմորդ (մասնակիցների 24,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 269-ը (6,6%)։

«Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1222 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1191-ը: Միջին միավորը եղել է 12․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 283 դիմորդ (մասնակիցների 23,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 217-ը (18,2%)։

«Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 141 դիմորդ, քննությանը մասնակցել է 141-ը: Միջին միավորը եղել է 10.29: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 38 դիմորդ (մասնակիցների 26,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 3-ը (2,1%)։