Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 18.05.24
Team Telecom Armenian վերաբացել է Հայաստանում միակ Կապի թանգարանը
Հնդկաստանն առաջարկում է CBDC, որը կարող է աշխատել անցանց
Բրիտանական Anglo-Asian Mining-ը բանակցում է Ադրբեջանի հետ՝ օկուպացված Արցախում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը շահագործելու համար
CME Group-ը՝ աշխարհի խոշորագույն ֆյուչերսային բորսան, նախատեսում է բիթքոյնով ուղղակի առևտուր սկսել
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2383-ից բարձր
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,54%-ով հասնելով 38730 կետի
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
ՀԳՀՄ 3-րդ արտահերթ համագումար. ընտրվեցին կառույցի նոր նախագահն ու խորհրդի անդամները
Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում
Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր
MIT-ի ուսանողները, օգտվելով ETH բլոկչեյնի խոցելիությունից, 12 վայրկյանում $25 մլն են գողացել
Դոլարը և ռուբլին նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 17.05.24
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով
Ակբա բանկը €50 միլիոն կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Առևտրային բանկերը 2024թ.-ի մարտի դրությամբ 5,099 մլրդ-ի վարկեր է տրամադրել
Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Չինաստանում զարգանում է մահացած մարդկանց «AI կլոնների» ստեղծման մշակույթը

Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ

Փտր 19, 2024 12:53
43
ADS

«Ամերիաբանկ»  ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Խումբը Միացյալ Թագավորությունում գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն:

Գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին։

Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացման և գրանցած նշանակալի հաջողությունների այս փուլում Ամերիաբանկը Խմբի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը  դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը։ Գործընթացի  բարեհաջող ավարտից հետո Ամերիաբանկը կդառնա միջազգային շուկայում ցուցակված ֆինանսական խմբի անդամ և այսպիսով կստանա հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին՝ կապիտալի ներգրավման ու ներդրումների համար, և կշարունակի առաջարկել իր հաճախորդներին ամենաարդիական ֆինանսական պրոդուկտներն ու տեխնոլոգիական նոր լուծումները:

Նշենք նաև, որ գործարքի կապակցությամբ Խումբը նախաձեռնելու է վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը:

 Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ՝ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթր՝ թվային պրոդուկտների և էկոհամակարգերի հստակ շեշտադրմամբ։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ և ժամանակակից բանկային փորձառություն զարգացող թվային միջավայրում։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Մեկնաբանություն