Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Դատարանն Իլոն Մասկին զրկել է 56 միլիարդ դոլարից

Փտր 1, 2024 14:02
22
ADS

ԱՄՆ դատարանն անվավեր է ճանաչել Իլոն Մասկի իրավունքները, որով նա՝ որպես Tesla-ի գործադիր տնօրեն և ընկերության բաժնետոմսերի մեծ փաթեթի սեփականատեր, իրավունք էր ստանում Tesla-ից 56 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ։ Այս լուրի ֆոնին ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 3%-ով։

Հենց այս բաժնետոմսերի սեփականատեր լինելու շնորհիվ էր Իլոն Մասկը դարձրել աշխարհի ամենահարուստ մարդը, և որոշ լրատվամիջոցներ նույնիսկ սխալմամբ նրան անվանել էին էլեկտրական մեքենաներ արտադրող այս ընկերության հիմնադիր: Ընկերության բաժնետոմսերի տեսքով համապատասխան փոխհատուցման փաթեթը նրան հանձնվել էր 2018-ին և ռեկորդային էր դարձել բոլոր հանրային ընկերությունների շրջանում:

Tesla-ի տնօրենների խորհրդի և Իլոն Մասկի միջև գործող այս պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշման մասին այս շաբաթվա ընթացքում հայտարարել է Դելավերի դատարանը, որի համար հիմք է դարձել Tesla-ի բաժնետերերից մեկի՝ Ռիչարդ Տորնետայի հայցը։ Վերջինս  նախկինում անհամաձայնություն էր հայտնել այս պաշտոնում Իլոն Մասկի աշխատանքի համար փոխհատուցման չափի վերաբերյալ։

Վեճի կողմերը դեռ պետք է որոշեն, թե Մասկն ինչ պայմաններով պետք է վերադարձնի նախկինում ստացած բաժնետոմսերն ու միջոցները, որոնք իրեն վճարվել են Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի դիմաց։ Մասկը՝ որպես պատասխանող կողմ, իրավունք ունի դատարանի այս որոշումը վիճարկել ավել բարձր ատյանում։

Դատարանի որոշմամբ՝ հենց 56 միլիարդ դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթն է օգնել Իլոն Մասկին դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Գործող պլանի համաձայն՝ 2018-ից Մասկը կարող է ստանալ Tesla-ի բաժնետոմսերը 12 փաթեթներով, եթե ընկերության ֆինանսական ցուցանիշները հասնեն որոշակի նպատակային կետերի: Շուկայում բաժնետոմսերի վաճառքն ընթացիկ գներով, ըստ դատարանի, Մասկին թույլ է տվել մեծ գումարներ վաստակել։

Դատարանի կարծիքով՝ Tesla-ի ղեկավարին հաջողվել է փաստացի ցուցանիշները հարմարեցնել պահանջվող արժեքին, և, հետևաբար, արդյունքում նրա հարստացումն արդարացի չէ։ Տնօրենների խորհուրդը, ըստ հայցվորի, գործել է Մասկի հրահանգով՝ նրան այդպիսի առատաձեռն փոխհատուցման փաթեթ հատկացնելով: Բացի դրանից, տնօրենների խորհրդում ընդգրկվել են մարդիկ, որոնք սերտ կապեր են ունեցել անձամբ Մասկի հետ, և այդ պատճառով փոխհատուցման որոշումը կայացվել է միլիարդատիրոջ շահերից ելնելով՝ կողմնակալ պայմաններով։

Ըստ ամերիկյան արդարադատության մարմինների ներկայացուցիչների՝ ո՛չ Tesla-ի տնօրենների խորհուրդը, ո՛չ էլ փոխհատուցման հարցերով հանձնաժողովն այդ փուլում չեն գործել՝ ելնելով ընկերության և նրա բաժնետերերի շահերից։ Այս հարցի շուրջ փաստի բանակցությունների մասին նույնիսկ հստակ ապացույցներ չկան։

2018-ին Իլոն Մասկին էր պատկանում Tesla-ի բաժնետոմսերի 21,9%-ը, այժմ նրա մասնաբաժինը նվազել է մինչև 13%, սակայն ոչ վաղ անցյալում նա սկսեց առաջ մղել այն մինչև 25% ավելացնելու անհրաժեշտության գաղափարը, որպեսզի կարողանա արդյունավետ կառավարել բիզնեսը։ Այսպիսի դիրքերում նա կարող էր մնալ բավականին ազդեցիկ, սակայն միևնույն ժամանակ բաժնետերերը հնարավորություն կունենային անհրաժեշտության դեպքում արգելափակել նրա վիճահարույց որոշումները, ինչպես ժամանակին պարզաբանել է ինքը՝ Իլոն Մասկը։