2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում

Երթևեկության կանոնների խախտման տուգանքը կարող է զեղչվել 20, այնուհետև՝ ևս 30 տոկոսով

Փտր 1, 2024 13:47
170

Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը կզեղչվի 20 տոկոսով, եթե քաղաքացին ցանկություն հայտնի տուգանքի մասին ծանուցումը ստանալ իր էլեկտրոնային փոստին, այլ ոչ թե թղթային տարբերակով։ Այս պարագայում, օրինակ, 5000 դրամ տուգանքը կդառնա 4000 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Ներկայումս տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում գործում է ծանուցման թղթային եղանակը: Կառավարությունը արդարացված չի համարում թղթային ծանուցումների համար տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամի չափով գումար հատկացնելը: Հետևապես, նախատեսել են միջանկյալ լուծում:

«Եթե մեր քաղաքացիները կհանձնեն այնպիսի էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կունենան խախտումների ծանուցումները ստանալ, այլ ոչ թղթային ծանուցման եղանակով, այդ դեպքում մենք օրենքի նախագծով նախատեսում ենք 20 տոկոս զեղչ՝  նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, և, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ:

Պետությունը արձանագրել է՝ կան չկատարված մի շարք ակտեր, որոնք գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: Դրանք շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռևս չկատարված են: Նկատի ունենալով, որ այս տուգանքների կատարման ապահովումն առաջացնում է նաև սոցիալական լարվածություն, նաև առաջ են գալիս պետության վրա ռեսուրսի ծախսման հետ կապված լրացուցիչ պարտավորություններ՝ պետությունը սահմանում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար:

«Եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչի կանոնը: Այսինքն՝ եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,-ասաց փոխնախարարը:

Ընդ որում, էլեկտրոնային տարբերակով խախտման վերաբերյալ որոշումը ստանալիս կարելի է օգտվել և 20 տոկոս զեղչի արտոնությունից և 15-օրյա ժամկետում վճարելու դեպքում 30 տոկոս զեղչի կանոնից: Ի սկզբանե կիրառվում է էլեկտրոնային ծանուցման համար նախատեսված զեղչը, որի հաշվարկի արդյունքում է միայն կիրառվում ևս 30 տոկոսի կանոնը: