ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

2024 թվականին թոշակները չեն բարձրանա. ֆինանսների նախարար

Հնվ 31, 2024 16:35
217
ՀՀ–ում 2024 թ. կենսաթոշակները չեն բարձրանա։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այդ որոշումը, ըստ նրա, պայմանավորված է կառավարության ծախսային առաջնահերթություններով:
«Դեռ 2022 թ. ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և գծել այն ճանապարհը, որով բարձրացնելու ենք թոշակները: Պատճառը, որ 2024 թ. թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»,– ընդգծեց Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով` գործադիր մարմինը պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:
Ըստ այդմ, նախարարի խոսքով, եթե հիմա թոշակները բարձրացնեն այնքան, որքան բոլորս երազում ենք, հետո հանկարծ մի օր չկարողանան այդ թոշակները վճարել, շատ մեծ աղետ կլինի մեր երկրի համար:
«Հետևաբար մենք պետք է շատ զգույշ լինենք»,– ընդգծեց նա։
Քանի որ տնտեսական աճի ներուժը բարելավվել է, դա նախարարին հույս է տալիս, որ ՀՀ կառավարությունն ապագայում կկարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:
«Եթե մենք այսօր աշխատանք ու մեծ ուժ չդնենք մեր տնտեսական պոտենցիալը և ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, կխեղդենք ապագայի այն հնարավորությունը, որը կապված է մեր սոցիալական խնդիրները լուծելու հետ՝ ոչ միայն մեր թոշակառուների համար, այլ նաև կրթության, առողջապահության և այլ կարևոր ուղղություններով»,– նշեց նա:
Հիշեցնենք` հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Վերացել է նվազագույն կենսաթոշակը, որը կազմում էր 36 հազար դրամ։ Բացի այդ, աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա հաշվեգրումները հավասարեցվում են հետագա տարիների հետ (նախկինում աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար կուտակվում էր 950 դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500 դրամ):