2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Neuralink-ի նեյրոչիպը առաջին անգամ հաջողությամբ տեղադրվել է մարդու գլխուղեղում

Հնվ 30, 2024 12:31
109

Neuralink ընկերությունն արդեն իր առաջին բուժառուի գլխուղեղում տեղադրել է իր նեյրոչիպը, որը թույլ կտա մարդուն համակարգչային սարքեր օգտագործել մտքի օգնությամբ, X սոցցանցում գրել է Neuralink-ի հիմնադիր Իլոն Մասկը։

«Երեկ առաջին մարդն ստացել է Neuralink-ի իմպլանտը և լավ է ապաքինվում»,- գրել է նա՝ հավելելով, որ նախնական տվյալները խոստումնալից արդյունքներ են խոստանում։

Մեկ այլ գրառմամբ Մասկը նշել է, որ նոր արտադրանքը կոչվում է Telepathy, որի շնորհիվ մարդը կարող է ուղղակի մտքի ուժով կառավարել իր հեռախոսը, համակարգիչը կամ այլ սարքեր։

Neuralink նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Սարքը, որն ունակ է ուղեղի ազդանշաններ փոխանցել Bluetooth-ի միջոցով, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է 2019-ի հուլիսին։

Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերությունն սկսել էր հավաքել կամավոր մասնակիցների՝ իմպլանտները փորձարկելու համար: Neuralink-ը բացատրել էր, որ այս փուլում իրենք կգնահատեն չիպի (թելերի տեսքով)  և վիրաբուժական ռոբոտի անվտանգությունը, որով այն տեղադրվում է։ Ենթադրվում էր, որ թելերը պետք է տեղադրվեին ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժումը։ Մասկը նշել էր, որ թեստավորման համար կընտրվեն միայն նրանք, ովքեր կորցրել են տեսողությունը, լսողությունը և խոսելու ունակությունը։

Մինչ այս ուսումնասիրություններ են կատարվել կենդանիների վրա։ Օրինակ՝ 2021-ին ընկերությունը ցուցադրել էր տեսահոլովակ, թե ինչպես է Պեյջեր անունով մակակա կապիկը տեսախաղեր խաղում՝ շնորհիվ նրա ուղեղում տեղադրված չիպի: Ընկերությունը սկզբում մարդու վրա փորձարկումները ցանկանում էր անել մինչև 2019-ի վերջը, սակայն թույլտվությունը ստացել է միայն 2023-ին։