Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

2023թ.-ին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 118.14%-ով

Հնվ 26, 2024 17:13
94

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին  հայտնում է ՊԵԿ-ը։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 17-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 214.32%-ով կամ 17.54 մլրդ դրամով՝ կազմելով 25.72 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը երկրորդն է՝ 24.87 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 239.53%-ով կամ 17.54 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականում է։

Երրորդը Ակբա բանկն է՝ 13.25 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 78.77%-ով կամ 5.84 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 17-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 9.86 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 88.46%-ով կամ 4.63 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 24-րդն է։

Էվոկաբանկը 29-րդն է՝ 8.01 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 420.31%-ով կամ 6.47 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 7.74 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99.44%-ով կամ 3.86 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 33-րդ հորիզոնականում է:

ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 6.29 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 145.33%-ով կամ 3.73 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 46-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն ութերորդն է՝ վճարված 5.8 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 132.74%-ով կամ 3.31 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՝ 5.39 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 139.5%-ով կամ 3.14 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է։

10-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 4.55 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 38.50%-ով կամ 1.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 70-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը 11-րդն է՝ 4.07 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 57.62%-ով կամ 1.49 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 76-րդն է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 12-րդն է՝ վճարած 3.91 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11.98%-ով կամ 418.21 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 81-րդ է։

ԱՄԻՕ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) 13-րդն է՝ վճարած 3.53 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -28.53%-ով կամ -1.41 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 85-րդն է։

Ֆասթ բանկը 14-րդն է՝ վճարած 3.21 մլրդ դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը 14-րդն է՝ 3.08 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -8.66%-ով կամ -292.39 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 106-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 1.01 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24.95%-ով կամ 201.32 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 306-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 17-րդն է՝ 941.25 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17.14%-ով կամ 137.71 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 328-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2023թ. հունվար-դեկտեմբերին բանկի կողմից վճարվել է 2.11 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 326.96 մլն դրամով կամ 18.32%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2023թ․ հունվար-դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 131.23 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 118.14%-ով կամ 71.07 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Ֆասթ բանկի 2022թ. մուծած հարկերի ծավալը)։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 7.67%-ը։ 2022թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.04% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/24 դրությամբ՝ 404.21 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 324.66 մլն դոլար։

2023թ. հունվար-դեկտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 15,543 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը է՝ +420.31%։