ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

ՊԵԿ-ը 2023 թվականին պետական բյուջե է վերականգնել շուրջ 19.2 մլրդ դրամ

Հնվ 17, 2024 14:15
72
ADS

2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ վարույթային գործողությունների արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրման դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ:

Մասնավորապես,

— 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների եւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքներ: 2023 թ-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, համալիր հարկային ստուգումների եւ վարույթային գործողությունների արդյունքում կազմակերպությունների կողմից ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 8․9 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ցանկն՝ այստեղ:

— Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ծածկագրված եղանակով իրականացված հսկիչ գնումների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների, հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքերով իրականացված ձերբակալումների, դրան ուղեկցող անձնական խուզարկությունների, ինչպես նաեւ միջոցառումների ընթացքում անհետաձգելի վարույթային գործողությունների արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 1.8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ցանկն՝ այստեղ:

— Վարչության ամենօրյա բազմակողմանի եւ լայնածավալ աշխատանքների արդյունքում, բացի նշված անձանցից այլ հարկ վճարողների մոտ եւս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, իսկ չվճարված հարկերի չափը կազմել է շուրջ 8.5 մլրդ ՀՀ դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։