Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները ցուրտ եղանակի պայմաններում իջել են 80%-ից: Միևնույն ժամանակ, ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ փոքր-ինչ ավելացել են հեղուկ բնական գազի մատակարարումները տարածաշրջան,- գրում է b24.am-ը:
Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է 360 դոլարի։
Եվրոպայում ջեռուցման սեզոնը սկսվել է նոյեմբերի 7-ին (մեկ շաբաթ շուտ, քան նախորդ աշուն-ձմեռ սեզոնին), և այդ պահից ի վեր ԵՄ երկրները պահեստից հանել են մոտ 24.8 միլիարդ խմ գազ: Միևնույն ժամանակ, ստորգետնյա գազապահեստարաններից գազի ընդհանուր դուրսբերումը դրանց առավելագույն լիցքավորման պահից 68-րդ օրը 8.5%-ով բարձր է նախորդ հինգ տարիների այս օրվա միջին արժեքից։ Եվրոպական ստորգետնյա պահեստարաններից գազի դուրսբերման վերջին սեզոնն ավարտվել է 2023 թվականի ապրիլի 7-ին, երբ դրանցում մնացել էր պաշարի 55.47%-ը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.